Թերացե՞լ եք, ձախողվե՞լ եք՝ հեռացեք

Մի իշխանություն, որը եկել էր երկրում փոփոխությունների հիմքերը դնելու եւ հեռանալու համար, մի իշխանություն, որը եկել էր Սահմանադրությունը փոխելու եւ գերվարչապետական համակարգը վերացնելու, նոր ընտրական օրենսգիրք ընդունելու, մեզ ռեյտինգային համակարգից ազատելու համար, մի իշխանություն, որը պետք է ընտրացուցակները կարգի բերեր եւ կուսակցությունների մասին օրենք մշակեր, այսօր կառչել է աթոռներից եւ հեռանալու մասին լսել չի ուզում, երբ ձախողել է բոլոր ոլորտները։

Մեկ տարին լիովին բավական էր այս ամենն իրականացնելու համար, բայց դրա փոխարեն կեսմիլիոնանոց ուղեւորություն ԱՄՆ, որից մեր երկիրը ոչինչ չշահեց, երկու միլիոն դոլար՝ կառավարական ամառանոցը վերանորոգելու համար, մեկ միլիոն դոլար զրահապատ երկու մեքենա գնելու համար, ծածուկ եւ գաղտնագողի պայմաններում նախարարների աշխատավարձերի բարձրացում, երբ երիտասարդները սուպերմարկետներում լումաներ են ստանում, առաքիչները կոպեկներ, իսկ շինարարները մի կերպ օրվա հացը։

Տնտեսական ոլորտում ոչ մի էական հաջողություն, ընդհակառակը՝ ձախողումներ։ Չե՞ք հավատում՝ հարցրեք բարձրակարգ տնտեսագետներին։ Մրցակցային դաշտում ոչ մի փոփոխություն։ Կրկին արտոնյալներ, կրկին հովանավորչություն։

Այս ամենի անգամ տասը տոկոսը բավարար է, որ կառավարությունը խոհեմաբար հեռանա։ Հեռանա հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի։ Մեր երկիրն այնքան ռեսուրս չունի, որ շարունակի հետեւել հերթական ձախողումներին։ Ի դեպ, դեռ արտաքին քաղաքականությունում արձանագրվող ձախողումներին չեն անդրադառնում, դեռ քաղբանտարկյալների մասին չենք խոսում։

Թերացե՞լ եք, ձախողվե՞լ եք, ապա ո՞ւմ եք սպասում։ Հեռացեք, քանի դեռ շատ ուշ չէ։ Որեւէ տեղ գրված չէ, որ ով գա իշխանության պետք է կառչի աթոռներից, կառավարական ամառանոցը համարի պապական տուն, իսկ նստավայրը՝ հոր ժառանգություն։

1990 թվականից ի վեր Մեծ Բրիտանիայի նման երկիրը վեց ղեկավար է փոխել, Ճապոնիան՝ 44, իսկ Իտալիան 17 անգամ։ Փոփոխությունները եղել են հանուն երկրի, հանուն պետության։ Եղել են բազմաթիվ արտահերթ ընտրություններ անգամ, մեզ համար, չնչին, ոչ էական պատճառներով։ Հիմա դուք ձախողվել եք բոլոր ոլորտներում, որեւէ խոստում չեք կատարել, ընդհակառակը, ավելացրել եք խնդիրներ, երկրում վերականգնել 1937-ականների շունչը։

Հեռանալու, ճամպրուկները հավաքելու ճիշտ ժամանակն է։ Ի դեպ, մեզնից լավ գիտեք ձեր իրական վարկանիշը։ Այն բավական բարձր է, եւ եթե արտահերթ ընտրությունները կայանան հիմա, ապա դեռ կարող եք 15-20 տոկոս հավաքել։ Կես տարի հետո այդ թիվը տասն անգամ պակաս է լինելու։

Վարդան Մխիթարյան

Top-News.am

դիտվել է 1180 անգամ
Լրահոս
46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am