Նիկոլ Փաշինյանը տնտեսական աճ է կանխատեսում. այս անգամ որքան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ասաց, որ 2019-ի առաջին 10 ամսվա տվյալներով 7.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք:
«Գրեթե ակնհայտ է, որ 7 տոկոսին մոտիկ տնտեսական աճ ենք ունենալու, բայց ֆինանսների նախարարությունը տնտեսական աճի հնարավոր ցուցանիշը գնահատում է 6.3 տոկոս, իսկ ԿԲ-ն՝ 6.7 տոկոս»:
ՀՀ վարչապետը գնաճի ցուցանիշին անդրադառնալով նշեց, որ այն կազմում է 1.6 տոկոս:
