Վրե՞ժ եք լուծում

«Սուտը մնում է սուտ, եթե ստերից մեկը հիմնավորում եք, դա չի նշանակում է, որ այն դադարում է սուտ լինելուց: Դուք մտածում եք մի նախագիծ, որ հարյուր տոկոսով կանտրոլ անեք»,-ԱԺ-ում հայտարարեց   ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Գյումրիում ու Վանաձորու նախատեսվող ՏԻՄ ընտրություններից խոսելով  հայտարարեց. «Փոխանակ Երեւանը գնաք շտկեք, հիմա էլ փորձում եք Գյումրին ու Վանաձորում ամեն ինչ իրար խառնել: Կոռուպցիան միանգամից եռապատկում եք հանրապետությունով մեկ: Վրե՞ժ եք լուծում այս երկու քաղաքներից, որ վերջին համապետական ընտրություններին դեմ են քվեարկել ձեզ: Այո, վրեժ եք լուծում»: «Այսպիսի ԸՕ-ի մենք  կատեգորիկ դեմ ենք: Միայն դեմ լինելով հնարավոր կլինի սրա դեմն առնել: Այս ԸՕ-ով դուք նաեւ մտնում եք մեր դաշտը, որոշեք՝ ընդդիմությունից ով անցնի, ոնց անցնի, նույնիսկ՝ կուսակցության միջից ով անցնի: Ոչ մի տրամաբանության չենթարկվող փաստարկներ եք բերում՝ պուճուր բանը դարձնելով մեծը, մեծը՝ պուճուր. տեղը, ոտը, գլուխը խառնել եք իրար: Սա այն դեպքն է, երբ միահամուռ կանգնենք դեմ, ինչպես երեկ եղավ «Հրազդան ցեմենտ»-ի պարագայում, կստանանք այն, ինչ ուզում ենք»,-ընդգծեց նա,ինչին ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց.«Շնորհակալություն, պարոն Բագրատյան, ինչպես միշտ կոլորիտային ելույթի համար»: Հաջորդ ելույթ ունեցող ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, արձագանքելով Հրանտ Բագրատյանին, հայտարարեց. «Գյումրիի ու Վանաձորի մասին խոսում են մարդիկ, որոնք իրենց պաշտոնավարման ժամանակ որեւէ բան չեն արել այդ քաղաքների համար: Դրա համար էլ երեւի լքեց դահլիճը: Ձեզ չի հաջողվի ունենալ երեւանյան պառլամենտ»: Նա անդրադարձավ ՀԱԿ նախաձեռնությանը. «4+4 չգիտեմ՝ էլ ինչքան պլյուս ուզում է լինել… Այն տապալվեց, քանի որ իրենք իրենց ամբիցիաների մասին էին միայն մտածում: Դա ընդամենը ձեւ էր, դրա համար էլ հիմա չեն մասնակցում այս քննարկումներին»:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am