Արարատ Միրզոյանի խայտառակ ելույթը Ստրասբուրգում

Նախօրեին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում հանդես է եկել խայտառակ ելույթով:

Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, Արարատ Միրզոյանն իր ստրասբուրգյան ելույթում անդրադարձել է դատական համակարգի շուրջ ծավալվող հայաստանյան զարգացումներին և մասնավորապես խոսել Սահմանադրական դատարանի մասին. «Ցավալի է նշել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը անմասն չէ այս բացասական գործընթացներից եւ ժողովրդի կողմից ընկալվում է որպես համակարգային անարդարության եւ նախորդ ռեժիմի վերջին դիրքի խորհրդանիշ: Այս մարմինը, որը կոչված է պաշտպանելու Սահմանադրությունը, ապահովելու դրա գերակայությունը եւ գործարկելու զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը, գործում է որպես քաղաքական շարժառիթներ ունեցող մի խումբ՝ շեղվելով իր սահմանադրական առաքելությունից եւ հետեւաբար՝ վտանգ հանդիսանալով այն ընդհանուր ժողովրդավարական արժեքների համար, որ միավորում են մեզ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: 

Տիկնայք եւ պարոնայք, մենք, լինելով Հայաստանի ժողովրդավարական եւ լեգիտիմ խորհրդարան եւ կառավարություն, չենք կարող աչք փակել մեր երկրում օրենքի գերակայության հետընթացի եւ ժողովրդավարական հաստատությունների ձախողման գործընթացի վրա: Այս իրավիճակը սահմանադրական անվտանգության եւ կայունության նկատմամբ վերահաս սպառնալիք է, որը կարող է խարխլել Հայաստանի նոր ժողովրդավարության հիմքերը, եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Դժբախտաբար, այսպիսի իրավիճակների համար, որոնք մենք կարող ենք սովորաբար տեսնել անցումային հասարակություններում կամ երիտասարդ ժողովրդավարություններում, չկան ապացուցված լուծումներ: Որոշ դեպքերում, երիտասարդ ժողովրդավարությունները ձախողում են հաղթահարել նման մարտահրավերները՝ մնալով ծուղակում, որտեղ գրավոր ընթացակարգերի բառացի մեկնաբանությունը ստորադասվում է օրենքի ոգուն եւ փիլիսոփայությանը:
Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ վերահաստատել, որ այն լուծումը, որ մենք կգտնենք Հայաստանում, կլինի ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինստիտուցիոնալ արժեքների անվիճարկելի սկզբունքներին եւ օրենքի ոգուն համապատասխան»:
Փաստորեն Ազգային ժողովի նախագահը քաղաքական գնահատական է տվել Սահմանադրական դատարանի գործողություններին` մոռանալով սակայն, որ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է և պարտավոր չէ առաջնորդվել օրվա իշխանության քաղաքական շահերով: Երբ միջազգային բարձր հարթակից խորհրդարանի խոսնակը հայտարարում է, թե ՍԴ-ն շեղվել է սահմանադրական առաքելությունից և վտանգ է հանդիսանում ընդհանուր ժողովրդավարական արժեքների համար, թերևս պարտավոր է հիմնավորել և կոնկրետ դեպք մատնանշել:
Իր այս ելույթով Արարատ Միրզոյանը ըստ էության միջազգային ամբիոնից հաստատել է, որ ՍԴ-ն նոր իշխանության կողմից ենթարկվում է քաղաքական հալածանաքների: Ընդ որում, քաղաքական իշխանությունը դա չի էլ թաքցնում և այդ մասին հպարտորեն հայտարարում է միջազգային հարթակներից: Սա բացառիկ խայտառակ իրավիճակ է նաև ԵԽԽՎ-ի համար, որի օգնությամբ ՀՀ իշխանությունը փորձում է լոււծել Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցը: Ներքին ռեսուրսները` ռեպրեսիաները, հալածանքները, բանտարկություններն ու սպառնալիքները փաստորեն բավարար չեն, հեղափոխականները որոշել են «տղա բերել» նաև դրսից:
Այս ամոթալի գործընթացը օրվա իշխանությունը իրականացնում է` ժողովրդավարության և դատական անկախության անունը դրոշակ դարձրած: Հետաքրքիր է, եթե իշխանությանը հաջողվի հասնել Հրայր Թովմասյանի հրաժարականին, և ի վերջո հեղափոխականների սրտի դատավոր Վահե Գրիգորյանը դառնա ՍԴ նախագահ, արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունն այդ դեպքում կունենա անկախ Սահմամադրական դատարան: Ի վերջո ո՞րն է նպատակաը` ունենալ հերթական իշխանահպատակ ՍԴ, թե վերջապես ունենալ օրվա իշխանությունից անկախ, օրվա իշխանությանը ոչ հաշվետու ՍԴ:
Նախօրեին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին, հայտարարել է. «Այն ճնշումները կամ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ՍԴ-ի շուրջ, հենց այն ճանապարհն է, որ դատական իշխանությունը վաստակում է իր անկախությունը։ Այս ճանապարհով պետք է վաստակել, ոչ ոք սկուտեղի վրա չի բերելու եւ քո անկախությունը քեզ չի տալու»:

Հեղափոխությունից հետո իսկապես ստեղծվել է բացառիկ շանս` ունենալ բացառապես օրենիքն հաշվետու Սահմանադրական դատարան: Ներկա ՍԴ-ն հիմնականում ձևավորվել է նախկին իշխանության օրոք և այս առումով ներկա իշխանության հանդեպ պարտավորություններ չունի: Մյուս կողմից գործող իշխանությունը խնդիր ունի ամեն կերպ ճնշել ՍԴ-ին, հետևաբար ՍԴ-ն նման պայմաններում ստիպված է առաջնորդվել բացառապես սահմանադրությամբ և ոչ թե նախկին իշխանության շահով, ինչպես ոմանք անմտորեն պնդում են: ՍԴ-ն զուտ ինքնապաշտպանական բնազդից ելնելով պարտավոր է, ուղղակի այլ ելք չունի, քան առաջնորդվել բացառապես օրենքով:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 41388 անգամ
Լրահոս
Բղավոցներ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստին․ «Լսու՞մ եք՝ ինչ է ասում դատախազը, սա ինչ է» (video) Նոր Գեղիում 16-ամյա տղան մաhացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակnցից. կան ձերբակալվածներ Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնացել դատական նիստին. փաստաբանական թիմ Նարեկ Կարապետյանը խայտառակ գներ ներկայացրեց․ «Թանկ գնով դե՞ղ գնել, թե՞ ուտելիք» (video) #ՈՒՂԻՂ. «Ստու՛մ ես. Ալիևը հենց հիմա սպառնալիքներ է ուղղում Փաշինյանին». Դերենիկ Մալխասյան (video) Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արագածոտնի մարզում մի խումբ տղաներ, շանտшժի միջոցով 13-ամյա աղջկա նկատմամբ սեռшկան nտնձգություններ են իրականացրել. կան ձերբակալվածներ Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում «զադնի է դնում». «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստի ժամանակ մեղադրող դատախազի ինքնազգացողությունը վատացավ (video) Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ռոբերտ Քոչարյանին դատարանի դահլիճում դիմավորեցին ծափողջույններով (video) Շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ Մաղով ջուր կկրեմ էս հարցի համար․․․ պետք է լուծենք էս խնդիրը, թե չէ․․․ Վահագն Չախալյան (video) Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքով Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան Ստեղծել ենք Մինաս անունով AI գործիք, հիմա նա լսում է մեզ․․․ (video) Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գագիկ Ծառուկյանը պետք է լինի ազատության մեջ․ես ու Սուրենս աշխարհի հայերին կհավաքենք,որ․Հարությունյան (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 6 մարզերում Երկրի ներսում, դրսում որևէ մեկն արդեն կասկած չունի, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն` ԵԽԽՎ զեկույցը վկա․ Տիգրան Աբրահամյան Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am