«Կոմերսանտ»-ը բացահայտել է ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության պատճառները

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի` ՌԴ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության պատճառը: Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների վերսկսումը, որոնք պետք է սկսվեին Մոսկվայի միջնորդությամբ, հետաձգվում է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է նոր երկխոսության համար բարենպաստ պայմանների բացակայության մասին, որի մասին արդեն ավելի վաղ հայտարարել էին Բաքվում և Մոսկվայում: Հայաստանի նախագահը նաև պայմաններ չի տեսնում հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին ու ամենևին էլ «նոր» չի համարում այն առաջարկները, որոնք անցած շաբաթ Երևան էր բերել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Կոմերսանտը»: Պարբերականը նշում է, որ Bloomberg-ին տված հարցազրույցից մեկ օր անց Սերժ Սարգսյանը փոփոխություններ կատարեց երկրի ուժային կառույցների ղեկավար մարմինների կազմում՝ աշխատանքից ազատելով միանգամից երեք բարձրաստիճան զինվորականի՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզբաբեկյանին, ՀՀ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին և զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին։ Պարբերականը գրում է, որ Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից իր ենթակաների սխալի պատճառով, ովքեր չեն կարողացել նախապես տեղեկացնել բարձրաստիճան ղեկավարությանը Ադրբեջանի կողմից շփման գծում ծանր զինտեխնիկայի մոտեցման մասին (մասնավորապես, ТОС-1А կրականետ համակարգ): «Կոմերսանտ»-ի աղբյուրների տվյալներով՝ Ալիկ Միրզաբեկյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից «հայ զինծառայողներին զենքի մատակարարման ձախողման պատճառով», իսկ Կոմիտաս Մուրադյանն ազատվել է ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից «կոնֆլիկտի գոտում լարվածության վերջին բռնկման ընթացքում զորքերում ի հայտ եկած խնդիրների պատճառով»: Մանրամասն՝ kommersant.ru-ում

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am