The Washington Post. Եթե պատերազմը վերսկսվի, մենք առաջ կշարժվենք. ԼՂՀ պաշտպանության նախարար

Ամերիկյան The Washington Post թերթում հրապարակվել է Դեյվիդ Իգնատիուսի «Ղարաբաղ. Վերսկսված հակամարտություն Կովկասում» խորագրով հոդվածը, որում նշված է. «Հայկական առանձին այդ հանրապետության զորահրամանատարը երկուշաբթի տված հարցազրույցի ժամանակ կանխատեսել էր, որ փխրուն հրադադարը կարող է փլուզվել մի քանի օրվա ընթացքում:

Ինչպես գրում է Դավիդ Իգնատիուսը, «սառեցված հակամարտությունը», որը փակուղային վիճակում էր գտնվում 22 տարի, պայթեց ապրիլի 2-ին, երբ Ադրբեջանի ուժերը հարձակում սկսեցին 200 կիլոմետր երկարությամբ առաջնագծի երկայնքով։
Ռուսաստանի միջնորդությամբ արագորեն ապրիլի 5-ին հրադադար հաստատվեց, բայց, ինչպես ցույց տվեցին երկուշաբթի օրվա գործողությունները, նոր բռնկումը շատ մոտ է թվում։
Ղարաբաղյան հակամարտությունն աշխարհի ամենաքիչ քննարկված և ամենադժվարլուծելի խնդիրներից է, գրում է թերթը:
Ժամանակի ընթացքում զայրույթը, հանդարտվելու փոխարեն, երկու կողմից է՛լ ավելի է սրվել: Մոսկվան հայտարարում է, որ ցանկանում է միջնորդել երկարատև խաղաղ կարգավորում, բայց, միևնույն ժամանակ, զինում է երկու կողմերին։ Միացյալ Նահանգները նույնպես հույս ունի կանխել ավելի լայն բախումը, բայց քիչ դիվանագիտական լծակներ ունի։
Ղարաբաղն աշխարհում առավել քիչ քննարկվող և առավել դժվար լուծվող վեճերից մեկն է: Հիմնականում հայկական բնակչությունը երկամյա պատերազմի ժամանակ ուժով անջատվել է Ադրբեջանից: Դրանից հետո Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հովանավորել են միջնորդական ջանքերը, ինչը, սակայն, եղել է անարդյունք. Ադրբեջանը պահանջում է, որ այդ երկրամասը, որը նախկինում եղել է իր սահմանների ներսում, վերադարձվի, հայերն էլ պնդում են, որ չեն հեռանա: Երկար ժամանակի ընթացքում ցասումը, մեղմանալու փոխարեն, թվում է՝ ավելի է բորբոքվել երկու կողմի մոտ: Ռուսաստանն օպորտունիստաբար կենտրոնում է: Մոսկվան ասում է, որ ցանկանում է միջնորդել՝ խաղաղության ամուր գործարքին հասնելու համար, սակայն դրա հետ մեկտեղ սպառազինում է երկու կողմին էլ: ԱՄՆ-ը նույնպես հուսով է կանխել ավելի լայնամասշտաբ հակամարտությունը, սակայն ունի դիվանագիտական փոքր ազդեցություն: Ադրբեջանցիները՝ դատելով սոցիալական մեդիայի սուր գրառումներից, ավելի մեծ համարձակություն են ձեռք բերել՝ կապված վերջին հարձակողական գործողության հետ, իսկ հայերն իրենց զգում են մեկուսացված և ավելի են հաշտվել «մշտական պատերազմի» հետ, ինչպես որ այստեղ ինձ ասաց խաղաղության նախկին ակտիվիստներից մեկը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը թերթի հետ զրույցում ասել է, որ իր զորքերը չէին սպասում լայնածավալ հարձակում ապրիլի 2-ին, բայց նշել է, որ եղել են դրա նշանները. օգոստոսից ի վեր 21 հայ զինվոր է սպանվել և 113 զինվոր վիրավորվել։ Բացի այդ, Ադրբեջանը համալրում էր իր զինանոցը նոր ռուսական տանկերով, իսրայելական անօդաչուներով ու թուրքական հրթիռներով: Հայկական կողմը, հանգիստ լինելով Ռուսաստանի հետ ենթադրվող «ռազմական դաշնակցությամբ», չէր ակնկալում Ադրբեջանի կողմից խոշոր հարձակում։
Լևոն Մնացականյանը թերթի հետ զրույցում պնդել է նաև, որ հայկական զորքերը կարող են պաշտպանել տարածքն առանց Ռուսաստանի օգնության։ «Քառօրյա պատերազմի արդյունքը ցույց է տալիս, որ մեր ունեցած տեխնիկան և մեր մարտական պատրաստությունը թույլ է տալիս ցանկացած հակառակորդի կանգնեցնել։ Եթե պատերազմը վերսկսվի, մենք ոչ միայն նրանց ետ կմղենք, այլև ինքներս առաջ կշարժվենք»,- ասել է նա:
«Օդանավակայան տանող ճանապարհին կարելի է տեսնել ազգային հուշարձանը՝ հողի մեջ ասես թաղված մարմիններով ծեր կնոջ և տղամարդու գլուխներով հսկայական քարե արձանը: Պաշտոնական անվանումն է՝ «Մենք ենք, մեր սարերը»: Ենթադրվող ուղերձը՝ տեղներիցս չենք շարժվելու։ Առջևում երկար, անզիջում հակամարտություն է թվում», - եզրափակում է հեղինակը։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am