Ամերիկյան տուռնեներ՝ նախկիններին փնովելու ճառերով

«Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի նորանկախ պատմության մեջ լավագույն հնարավորությունն ունի իրական ժողովրդավարություն բերելու, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հելսինկյան հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ընթացքում հայտարարել է Գերմանական Մարշալի Հիմնադրամի վերլուծաբան Ջոնաթան Կացը. «Հայաստանին անհրաժեշտ է օգնել հաջողություն արձանագրել և դա միայն հայերի համար չէ կարևոր: Հայաստանի հաջողությունն անչափ կարևոր է ԱՄՆ-ի և Եվրամիության համար, որպես օրինակ Եվրասիայում և գլոբալ առումով, որ ժողովրդավարության հաղթանակը հնարավոր է», հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սփիրը, ով օրերս էր վերադարձել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցից, նշեց. Հայաստանի «Թավշյա հեղափոխությունը» կրկին անգամ բոլոր երկրներին ժողովրդավարություն հաստատելու հույս տվեց: Միևնույն ժամանակ, կոնգրեսականը համոզված է, հեղափոխության արդյունքում բացված հնարավորությունը եզակի է և անհրաժեշտ է արագ բարեփոխումներ իրականացնել: Միացյալ Նահանգները նույնպես պետք է Հայաստանին ակտիվ աջակցություն ցուցաբերի, համոզված է Կանչելյան-Սփիրը. «Մենք պետք է շարունակենք աջակցել Հայաստանի առաջընթացին, օգնել կառավարությանը և հայ խորհրդարանականներին»:

Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայաստանի խորհրդարանականներին աջակցության լայն ծրագրեր ունեն, լսումների ընթացքում նշել է Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնը. «Հույս ունեմ, որ թե Հելսինկյան կոմիտեի և թե մեր խմբի ջանքերով հնարավոր կլինի Հայաստանին աջակցություն ցուցաբերել, զարգացնել արդեն իսկ արձանագրված հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը և խթանել ժողովրդավարության ամրապնդումը»:
Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական, «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը հիշատակելով անկախացումից ի վեր Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը նշել է. «Կասկած չկա, հեղափոխությունն իրականացվել էր բացառապես Հայաստանի ներքին ուժերով, սակայն, այն հնարավոր չէր լինի առանց հսկայական աջակցության, որը Հայաստանի քաղհասարակությանը տրամադրում էր բոլոր տարիների ընթացքում նաև Միացյալ Նահանգները»:

Խոսելով «Թավշյա հեղափոխության» առջև առկա ներքին խոչընդոտների մասին, «Իրազեկ Քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հիշատակել է նախկին իշխանություններին. «Նախկին կոռումպացված իշխանության ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում են կանգնեցնել ժողովրդավարական վերափոխումները: Այս խմբերը շարունակում են հսկա ֆինանսական ռեսուրսների տիրապետել, նրանք շատ արդյունավետ են գործում առցանց և լրատվական ոլորտներում և վայելում են Ռուսաստանի աջակցությունը: Այս կապակցությամբ, արդյունավետ կլիներ սառեցնել ԱՄՆ-ում և ամենուրեք այն անձանց սեփականությունը, որոնք դատապարտվել են Հայաստանում իրավախախտումներ գործելու համար»:

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Միրիամ Լանսկոյն էլ իր հերթին հայտարարել է. «Հայաստանն իր նախկին նախագահին դատարանի առաջ է կանգնեցրել, դա հսկայական ձեռքբերում է: Դեռևս ոչ մի հետխորհրդային երկրում նախագահ չի դատվել: Քոչարյանը Պուտինի ընկերն է և ոչ ոք չէր սպասում, որ Հայաստանը կարող է դա անել»:

Ստացվում է, որ Հայաստանի իշխանության կողմնակիցները Միացյալ Նահանգներում բռնել են իշխանությունների քայլերն արդարացնելու, ԱՄՆ-ից աջակցություն ստանալու ուղի և այդ ճանապարհին ձգտում են հասնել նախկին իշխանություններին դատափետելու միջոցով:

Ավելին, հեղափոխականները իշխանության թեզը, թե՝ «նախկիններն են խանգարում Հայաստանի զարգացմանը» ելույթներով փորձում են օտար երկրներում թաքցնել գործող իշխանության անհաջողությունները և որևէ բացասական բան երկրում շարունակել կապել նախկին իշխանության հետ:

Սակայն այն, որ երկրի դատական ոլորտների վերաբերող ներքին հարցը, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանին դատարանի առջև կանգնեցնելը համարվում է իշխանության ձեռքբերում, արդեն չափից դուրս է:

Թամար Բագրատունի

դիտվել է 1131 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am