«1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում գնդակահարված ԱԺ նախագահ, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին ապշած է, որ այսօր Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման հարց է բարձրացվում և անգամ քննարկման օրակարգ է դարձել:
«Մենք մարսե՞լ ենք հոկտեմբերի 27-ի հետևանքները, այո՞, անցե՞լ ենք այդ դաժան ճանապարհը, հաղթահարե՞լ ենք արդյոք այդ ողբերգական օրվա կրակոցների թողած բեռը, որ այսօր այդպիսի հարց առաջանար, նրա վաղաժամ ազատ արձակման հարցն ընդհանրապես չպետք է ծագեր, չպետք է մտներ օրակարգ»,-168.am-ի հետ զրույցում շատ ուղիղ, հասցեական հարցադրում է հնչեցնում Ռիմա Դեմիրճյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմում գրելու փաստին:
«Իսկ եթե այդուհանդերձ նման հարց է բարձրացվել, ապա միայն մի բան կասեմ՝ դա իմ իրավունքը չէ, ես չեմ որոշողը, չեմ կարող լուծում տալ հարցին, բայց պետք է հիշել, որ դա միայն իմ կորուստը չէ, հայ ժողովրդի կորուստն է, նրա կյանքի, ապագայի, կործանված հեռանկարի, ամեն ինչի կորուստն է, որը շատ դժվար է վերականգնել»,-ասաց տիկին Դեմիրճյանը:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը