Ոճրագործի խոսքը կօգտագործե՞ն որպես քաղաքական խաղաթուղթ


Բավականին հետաքրքիր զուգադիպությամբ` հրապարակ նետվեց Հոկտեմբերրի 27-ի ոճրագործ Նաիրի Հունայանի վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ դիմումի մասին տեղեկությունը: Մի քանի օրից կլրանա ոճրագործության 20-րդ տարելիցը և այս դիմումը թերևս լրացուցիչ առիթ է` հոկտեմբերի 27-ի իրադարձությունները մեկ անգամ ևս շրջանառելու և դրանք հետհեղափոխական լույսի ներքո մատուցելու համար:
Վստահաբար կարելի է պնդել, որ Նաիրի Հունանյանի դիմունը մերժվելու է: Քրեակատարողական հիմնարկն արևդեն իսկ տվել է բացասական եզրակացություն, պրոբացիոն ծառայությունը ևս, ինչպես ԱԺ-ում նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, բացադական եզրակացություն կտա, ինչից հետո դիմումը կմերժվի: Հատկանշական է թերևս, որ սեպտեմբերի 11-ին ներկայացված դիմումի մասին հայտարարվեց հոկտեմբերի 22-ին, այսինքն` ավելի քան 40 օր հետո:
Դիմումի մերժմանը զուգահեռ, չի բացառվում, որ Նաիրի Հարությունյանի անունից հոկտեմբերի 27-ի հետ կապված նոր հայտարարություններ կլինեն: Նաիրի Հարությունյանի արած հայտարարությունները իրավական հետևանք հազիվ թե ունենան, բայց քաղաքաքական շահարկումների և դիվիդենտների համար ոճրագործի խոսքը հրաշալի խաղաթուղթ է, որը կօգտագործվի քաղաքական նպատակներով, ինչպե սիշխանական, այնպես էլ ոչ իշխանական բևեռների կողմից:
<< Արդեն ակնհայտ է դառնում, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր: Հիշեք հոկտեմբերի 27-ից առաջ ընթացող ՆԳ ոստիկանական զորքերի հրամանատար Վահան Հարությունյանի դատի ժամանակ բարձրացված այն քսիֆի թեման, երբ Վահանին քսիֆ (նամակ) էին ուղարկել մոտավորապես այս բովանդակությամբ. «Մի քիչ համբերի, շուտով ամեն ինչ փոխվելու է»: Մի քանի օր հետո եղավ հոկտեմբերի 27-ը, և այն հայտնի ցուցակը, որ պահանջում էին պաշտոններ: Իսկ թե ամբողջ նախաքննության ընթաքցքում, որտեղ էր որոշվում, ինչ ընթացքով պետք է տարվի նախաքննությունը և որտեղից էին իջնում հրահանգները , դա արդեն այլ թեմա է: Երևի մի օր արժի այս թեմանյին էլ անդրադառնալ»,- ՖԲ էջում գրել է Հարություն Հարությունյանը, ով Հոկտեմբերի 27-ի գործով ներգրավված է եղել որպես մեղադրյալ: Հիշեցնենք, որ «27»-ից անմիջապես հետո շրջանառվող վարկածներից մեկի համաձայան` այն էր, թե կատարված պետական հեղաշրջմանը նախապես տեղյակ են եղել նաեւ Ազգային հեռուստատեսության ղեկավարությունն ի դեմս երջանկահիշատակ Տ. Նաղդալյանի եւ Հ. Հարությունյանի:
Հայտնի ցուցակը, որի մասին խոսում է Հարությունյանը մեկ տարի առաջ հրապարկվեց մամուլում: Դա այն ցուցակն է, որը 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Ժամանակին լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են այդ ցուցակին՝ գրելով, որ մի խումբ զինվորականներ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող այն ժամանակվա նախարար (1999-2000թթ.) Վահան Շիրխանյանի գլխավորությամբ Քոչարյանից պահանջել են իրենց հանձնել իշխանությունը, իսկ ցուցակում գրված է եղել, թե ով ինչ պաշտոն է ստանալու: Ըստ մամուլի `Շիրախանյանի համար նախատեսված է եղել վարչապետի պաշտոնը, գլխավոր դատախազ` Գագիկ Ջհանգիրյանը, համակարգող նախարար Անդրանիկ Քոչարյանը / նույն ինքը` Իմ քայլը խմբակցության այժմյան պատգամավոր/ : Այդ պլանն այն ժամանակ չի աշխատել: 1999թ. նոյեմբերի 17-ին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում Վահան Շիրխանյանը հաստատել է այդ ցուցակի գոյությունը՝ ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը «զայրացել» էր այդ ցուցակը տեսնելով: Այժմ որոշ շրջանակներ չեն բացառում, որ դրա հետ կապված հնարավոր է, որ լինեն նոր քաղաքական զարգացումներ:


Հայկ Դավթյան

դիտվել է 2072 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am