«Եվ ես փորձեցի կուլ տալ։ Հաջորդ օրը եկել ենք, ու էլի նույն պատմությունը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի երկարամյա նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ցանկացած սահմանադրական խնդիր ունի նաեւ քաղաքական ենթատեքստ կամ քաղաքական բաղադրիչ։ Նա սա ասել է՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջը ծավալվող վերջին իրադարձություններին։ Իսկ անձամբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր տան տանիքը բարձրանալու իրավապահների գործողություններն էլ Գագիկ Հարությունյանը որակել է իրավական մշակույթի խնդիր։ Հարցին՝ իրեն դո՞ւր է գալիս այն մթնոլորտը, որ ձեւավորվել է այսօր Հայաստանում, Գագիկ Հարությունյանը կարճ է պատասխանել՝ ոչ։

Խոսելով ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու պատճառների մասին՝ Գագիկ Հարությունյանն ասել է, որ իր մարդկային արժանապատվությունը թույլ չէր տալիս այս վիճակում շարունակել այդ պաշտոնը զբաղեցնել։

«Որովհետեւ ես չէի կարող, ես բարոյական իրավունք չունեի, երբ դատարանները շրջափակեցին։ Ես դրանից ընդամենը 4-5 օր առաջ իշխանության բոլոր մարմիններին՝ վարչապետ, նախագահ, ԱԺ նախագահ, մի քանի նախարարներ եւ այլն, բոլորին տվել էի այն կոնցեպցիան, որ առաջարկում էին բարեփոխումները։ Եվ մեծ մասը, կարծես թե, ոգեւորություն ունեին, նաեւ իմ հանդիպումների ժամանակ, ու չէին առարկում, որ կարելի է այս ճանապարհով գնալ։ Ու հանկարծ այդ ֆոնի վրա, կիրակի օրը ես լսում եմ, թե վաղը դատարանները շրջափակում ենք։ Զարմացա։

Մեկ օր առաջ բոլորովին այլ մթնոլորտ էր, այլ իրականություն, այս մեկ օրում ի՞նչ փոխվեց։ Երբ ես եկա, փորձեցի տեսնել իրականությունը, հաջորդ օրը նույնիսկ մտածում էի՝ քննարկման ժամանակ խոսք բարձրացնեմ եւ տեսակետ արտահայտեմ, դուրս եմ գալիս, որ գնամ, տեսնեմ՝ ԲԴԽ-ն էլ է շրջապատված։ Ընդ որում՝ մարդիկ, երեխաներ, որոնք իմ թոռների տարիքին են, արտահայտություններ էին անում, որ, կներեք, ես մարդկային արժանապատվություն ունեմ, ես ճանապարհ եմ անցել, ես կյանք եմ տեսել, ես մարդկանց հետ եմ շփվել․․․ եւ ես փորձեցի կուլ տալ։ Հաջորդ օրը եկել ենք, ու էլի նույն պատմությունը։

Եվ ցավն այն է, որ իրավաբաններից ոմանք սկսեցին դատարանները շրջափակելը համարել ժողովրդավարության դրսեւորում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 724 անգամ
Լրահոս
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Արա՛ Պապիկյան, բանակում նոր զոհ ունենք, էս ի՞նչ եք անում, արա՛․․․ Աշոտ Անդրեասյանը հունից դուրս եկավ (video) Թուրքիան 2,5 տրիլիոնանոց տնտեսությամբ նախաճաշին ծամելու է Հայաստանին․ քաղաքագետ (video) Արա՛, բա լեզուդ ու՞ր էր, արա՛․․․ Ալիևն ու Լուկաշենկոն ի՞նչ էին անում գլխիդ․ Աշոտ Անդրեասյան (video) Բանակում ինքնшսպшնությունների վերաբերյալ իմ խոսքից հետո Փաշինյանն իրար է խառնվել․․․ Ռուզան Ադանալյան (video) Զաքարյան․ Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում «Արամ Սարգսյանի խայտառակությունը․ հայ կնոջը պետք է սպшնե՞ր, ի՞նչ եք ուզում»․ Ռուզան Ադանալյան (video) Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Հայաստանը զավթելու համար պարտադիր չէ սահման հատել. Հակոբյան Երեկ Թրամփն ու Պուտինը պատմական համաձայնության եկան, հուսամ՝ պատերազմի ավարտը մոտ է. Խաչատրյան ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ «Լուկաշենկոն խայտառակել է Փաշինյանին․․․ ամոթալի վիճակ» (video) Գերմանիայի դեմ խաղում չգիտեի, որ դա իմ վերջին խաղն է լինելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am