Ծառուկյանի ջախջախիչ հարվածը Փաշինյանին

Իշխանությունը հասել է մի կետի, որտեղ ջախջախիչ քննադատության է ենթարկվում նույնիսկ ամենախոցելի թվացող սուբյեկտների եւ օբյեկտների կողմից: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ջախջախիչ քննադատության է ենթարկել Փաշինյանի թիմին, հատկապես, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող գործընթացների առումով: Գագիկ Ծառուկյանի համար անընդունելի է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելու հանգամանքը: «Եթե ցանկացած գործուենության մեջ կա հանցակազմ, հանցանք, անօրինականություն, պատժելի է: Բայց ասենք, թե ես տեսնելով նրա ընտանիքի հանդեպ, 16, 18 տարեկան աղջիկը, որոնց հանդեպ քննություն է, դա իմ համար անընդունելի է: Էսօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, խնդիր չկա, թող հանցակազմ ներկայացնեն, հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք բոլորս միասին կողմ ենք, թող պատժեն: Բայց ասենք իմ համար, ես որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ, դա իմ համար անընդունելի է»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ իրենց խմբակցությունը չի մասնակցել Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, Ծառուկյանն ասաց, որ իրենք չեն մասնակցել, քանի որ իրավական հիմք դրանում չեն տեսել եւ անիմաստ են համարել իրենց մասնակցությունը:
«Տեսաք, գնաց Սահմանադրական դատարան եւ այնտեղից մերժեցին, դրա համար մարդիկ պետք է վատ վիճակի մեջ չդնեն, մարդիկ պետք է իրենց պաշտոնը տիրապետեն, հասկանան, իրենց թիմակիցներին անհարմար վիճակի մեջ չդնեն»,-ասաց նա:
Ծառուկյանը Հրայր Թովմասյանին լեգիտիմ նախագահ համարո՞ւմ է. «Ինչի՞ համար լեգիտիմ չէ, էդ ո՞վ ա ասում, թող հիմնավորումը բերեն` լեգիտիմ չէ, մենք էլ ասենք` լեգիտիմ չէ, բայց էսօր ով ա էդ հարցը բերել, դրել, ներկայացրել: Մենք ասում ենք` պատրաստ ենք, տեսնենք, քննարկենք, տեսնենք լեգիտիմ չի, մենք նույնպես կողմ կլինենք, բայց էսօր ամեն մեկը մի դատարակ բան է ասում, բոլորին շփոթության մեջ է գցում, իբր ինքը դառնում է էդ կինոյի հերոսը, կամ էլ էդ պահի առաջարկողը», իշխանությանը հիմնահատակ մերկացնում է նա: Ով, ի դեպ, ինքն էլ գտնվում է իշխանական մսախացի տակ: Քրեական գործեր են հարուցված թե իր Մուլտի գրուպ ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ, թե իր մտերիմ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի եւ թե իր շրջապատում այլոց նկատմամբ: Սակայն Ծառուկյանն ըստ ամենայնի հասկանում է, որ իշխանությունը բռնել-դատել-փակելու շոուն դեռ երկար է շարունակելու եւ ինչպես ասում են՝ ուղտը նաեւ իր դռանն է չոքելու: Լռել այսօր ապօրինի գործընթացների մասին, կնշանակի դուռ բացել նոր ապօրինությունների:

ԲՀԿ առաջնորդի խոսքերով, առհասարակ ձերբակալողները պատասխան են տալու. «Եթե անհիմն են անում, պատասխան են տալու մի օր: Կյանքը շարունակվում է, մարդիկ պետք է լիարժեք գիտակցեն իրենց պաշտոնները, ճիշտ օգտագործեն իրենց լիազորությունները: Եթե հանցակազմ կա, ամեն ինչ նորմալ է, իսկ եթե չկա, դա անողը պատասխան է տալու»:
Ծառուկյանը նշեց, որ 2018 թվականին Հրայր Թովմասյանը պատգամավորից ՍԴ անդամ դարձել է նույն կարգով, ինչպես Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, Միրզոյանը՝ ԱԺ փոխվարչապետ:
ԲՀԿ առաջնորդը տեղյակ չէ հայտարարությունների մասին, թե Գագիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ ժամկետից շուտ, որպեսզի Թովմասյանն ընտրվի:

Ծառուկյանը չշրջանցեց նաեւ իշխանության՝ ընդդիմության նկատմամբ վերաբերմունքը եւ մեծամտությունը.<< Բոլորը մտածում էին՝ հեղափոխությունն եղավ, առավոտից իրիկուն աշխարհի հայությունը գալու ա, գումարները դնելու ա։ Բայց այդ բոլորը պետք է հասկանան ներդրման համար ինչ է պետք, ոչ թե միայն դատարկ խոսքեր, այլ լիարժեք պետք է օրենք ու պայման ընդունվի, մարդուն հնարավորություն տրվի, ոչ թե մի ծանոթ մի թուղթ բերի, իրան հարկային արտոնություն տրվի։ Այդպես տնտեսություն չի կարա զարգանա։ Ասում էին՝ տեսեք ներդրման համար հերթ են կանգնելու, կոռուպցիան վերանալու ա, բայց գնալով 70 տոկոս ներդրում չի կատարվում, էլի նայելով, ծանոթներով, բարեկամներով ուզում ես օրինակ ծառայես, որ շարժ լինի»,- ասաց Ծառուկյանը։
Նա նշեց, որ իրենց բարձրացրած հարցերը մերժում են։ «Իրենք բոլորը տաղանդավոր են, մերը մերժում են։ Իրենց մեջ փորձառու չկա, ոչ մեկ իրա կյանքում քարը քարին չի դրել, էսօր քայլել ա Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոնները տվել են։ Այսպես երկիր չի կայանա։ Պետք է լիարժեք նայել՝ այդ ոլորտում ով փուրձ ունի, ով է արդյունավետ աշխատել, պարոն Փաշինյանն այդպես որոշում պետք է կայացնի»,- հավելեց նա։
Գագիկ Ծառուկյանը անթաքույց հեգնեց նաեւ.․ «Ցանկացած ոլորտի ղեկավարի նայի իրական կյանքում, իրա անցած ճանապարհը, իրա կատարած գործը։ Իրենք կարան լինեն օգնականներ, խորհրդականներ։ Թող կողքից նայեն, սովորեն։ Այս մոտեցմամբ տնտեսական հեղափոխություն չի կարա լինի»։

Անի Սահակյան

 

դիտվել է 31508 անգամ
Լրահոս
Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am