Կառավարությունից «ատչոտ» կպահանջեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների եւ գլխավոր քարտուղարների աշխատավարձը կրկնապատկելու մասին որոշումը իրար էր խառնել ԱԺ թե իշխանական, թե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին, սակայն հայտնի դարձավ երեկ։ Այսօր պատգամավորները բուռն արձագանքեցին այդ որոշմանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․ ով դեմ չէ պարգևավճարներին, սակայն այս հարցում ասում ՝ դա պետք է արվի բաց ու թափանցիկ։
Ազգային ժողովը համապատասխան քայլեր կձեռնարկի, որպեսզի բացահայտի գաղտնի ընթացակարգը, որով պետական պաշտոնյաների աշխատավարձեր են բարձրացվել, և այն կներկայացնի հանրությանը․«Չի կարող ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսվել, եթե խոսքը չի գնում պաշտպանական և ազգային անվտանգության ծախսերի մասին»։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ուղղակի շփոթահար հայտարարեց, որ առաջիկայում գործադիրի հետ կքննարկեն, թե ինչ է տեղի ունեցել, ինչ հանգամանքներում։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ կարծում է, որ վարչապետը չի կարող միանձնյա որոշում կայացնելով պետական պաշտոնյայի աշխատավարձ բարձրացնել. «Ժողովուրդը պետք է իմանա, թե իր վճարած հարկերի հաշվին կերակրվող պետական պաշտոնյան ինչի համար է աշխատավարձ ստանում: Այն, ինչը պետք է գաղտնի անեն, չեն անում ինչը որ պետք չէ՝ անում են: Նախաքննական մարմինը մեկին կանչում է, ամբողջ հայ ազգը իմանում է: Այսինքն, այն, ինչը գաղտնի է, գաղտնի չեն պահել: Իսկ ինչը հրապարակման ենթակա է, ասում են՝ գաղտնի է: Ես այստեղ գաղտնիություն չեմ տեսնում»:

Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմեկնաբանեց այդ որոշումը, իսկ նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ վաղը՝ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետն այդ թեմայով հանդես կգա հայտարարությամբ։
Պատգամավորների մեկնաբանություններից պարզ դարձավ, որ խնդիրը ոչ այնքան աշխատավարձեր բարձրացումն է, նրանք չդատապարտեցին, որ աղքատ երկում մեղմ ասած բարոյական չէ որ հաշվված մարդիկ միլիոնանոց աշխատավարձ ստանան ու առաջնահերթությամբ բարձրանա նրանց աշխատավարձերը, այլ դեմ էին, որ դա արվել է գաղտնի ու պահանջում էին համապատասխան օրենքի նախագիծ ներկայացնել ԱԺ։

Անի Սահակյան

դիտվել է 2605 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am