Խաչատուրովը տեղեկացվա՞ծ է եղել թշնամու զորաշարժի մասին

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ, օրվա առաջին կեսին, քանի դեռ չէին հրապարակվել Սերժ Սարգսյանի հրամանագրերը, որով նա պաշտոնից հեռացրեց պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի երկարամյա պետ Ալիկ Միրզաբեկյանին, գեներալ-մայոր, ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին և ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին, հետաքրքրվել էինք պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, թե մամուլում լուրեր եղան, որ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը տեղեկացված է եղել թշնամու զորաշարժի մասին և դրան ուշադրություն չի դարձրել, այդպե՞ս է։ «Էժանագին, կեղտոտ, նույնիսկ, կարելի է ասել` ծիծաղելի հերյուրանք է: Տեքստը տեսե՞լ եք. հայերենից սկսած, մինչև իրավիճակի տիրապետման մասին գնահատականները ծիծաղելի են: Հետախուզությունը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի առաջարկում գլխավոր շտաբի պետին ինչ-որ բան անել, ընդամենը զեկուցում է: Հետո` զորքերն առաջին գծից հանելու մասին այդ դիտարկումը. ռազմական տրամաբանության մեջ, դա հիմարություն է»,- առանց աչքը թարթելու, ստեց դեռևս նախագահի հրամանագիրը չկարդացած խոսնակը։ Բայց ասում են՝ Սերժ Սարգսյանը որոշակի դժգոհություններ ունի հետախուզության հետ կապված, հարցրինք Ա․ Հովհաննիսյանին, քանի որ մենք էլ դեռ տեղյակ չէինք ՀՀ նախագահի հրամանագրերից։ «Որևէ նման բան փաստարկված գոյություն չունի. Հայաստանի և ռազմաքաղաքական ղեկավարությունը, և նախարարն անձամբ, և ղեկավար կազմից այլ մարդիկ խիստ հանգամանալից ներկայացրել են այդ օրվա բոլոր դետալները` բաց կամ փակ քննարկումների ընթացքում, և ռազմական գործը կատարվել է շատ հմուտ ու տեղը տեղին»: Մի քանի ժամից այդ «հմուտ և տեղը տեղին» աշխատող ռազմական ղեկավարներն ազատվեցին աշխատանքից։ Կարծում ենք՝ հաջորդը պետք է ազատվի այս օրերին ստի մեջ մասնագիտացած խոսնակը ևս:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am