ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ափսոսանք հայտնեց, որ արցախյան խնդիրը մինչև հիմա խաղաղ ճանապարհով չի լուծվել։ Այս մասին ԱԺ-ում մեկնարկած ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Անդրանիկ Քոչարյանը: «Մեր պատվիրակությունը կողմնակից է Հայաստանի վարչապետի դիրքորոշմանը, որ պետք է գտնել լուծում, որը ձեռնտու կլինի Հայաստանին, Ղարաբաղին եւ Ադրբեջանին։ Մեր կարծիքով՝ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին այս գաղափարը նույնպես խորթ չէ: Վերջին հարցը մերն էր, և մեր հարցի պատասխանը մեզ բավարարեց: Հարցն այն էր, որ Արցախյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը այս հարցում իր ափսոսանքը հայտնեց»,- ասաց նա:
Ինչպես ասաց` հայկական պատվիրակությունն այս անգամ ավելի պատրաստված էր, այդ թվում ադրբեջանական պատվիրակության կողմից հնարավոր սադրիչ ելույթների առումով, որոնք այս անգամ չեղան։
«Մեր հարցի մեջ կարևոր շեշտադրում կար, ըստ որի՝ խնդրի լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին: Այդ հարցի շեշտադրումը, ըստ էության, իմ կարծիքով, Սթոլթենբերգին խորթ չէր»,- ներկայացրեց պատվիրակը:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը