Պաշտոնից հեռացված ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը աղմկահարույց պատմության կիզակետում էր հայտնվել. armlur.am

ՀՀ պաշտպանության նախարարությունում պաշտոնանկությունների շարք է : Այսօր հայտնի դարձավ որ, Սերժ Սարգսյանը մի շարք որոշումներ է կայացրել, որոնցով պաշտոնից ազատվել են գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով զբաղեցնում էր զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը, պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը և գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ով ԶՈւ կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետն էր: Թե նրանց աշխատանքում կոնկրետ ինչը Սերժ Սարգսյանի սրտով չի եղել, կամ ինչն է նրա գնահատմամբ չարաշահում կամ թերացում եղել, այս պահին հայտնի չէ. այստեղ առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո միայն երկրի ղեկավարը նման քայլի գնաց: ArmLur.am-ը փորձեց պարզել` զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների անցած ճանապարհը, մասնավորապես, ինչով են նրանք հայտնի: Այսպես, ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանի անունը, պարզեցինք, տարիներ առաջ աղմկահարույց մի դեպքում է շոշափվել: Դեռևս 2014 թվականին մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը «թիրախավորվել էր» ՀՀ 61-ամյա քաղաքացի Խաչիկ Մարտիրոսյանի կողմից: Վերջինս սույն պաշտոնյայի մասին իրեն հայտնի դարձած փաստերը պետք է տրամադրեր ադրբեջանական հատուկ ծառայություններին: Իսկ ինչ է հայտնի դարձել Խ. Մարտիրոսյանին: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը, ոչ ավել, ոչ պակաս, սիրուհի ունենալու մեջ մեղադրվեց: Խաչիկ Մարտիրոսյանին Ադրբեջանի հատուկ ծառայությունները հանձնարարել են տվյալներ հավաքել ՀՀ ՊՆ պատասխանատու պաշտոն զբաղեցնող, «Ինֆինիտի» մակնիշի արծաթագույն «Ջիպ» տեսակի ավտոմեքենա վարող մի անձնավորության վերաբերյալ, որը, ինչպես հետագայում պարզվել է, հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ինչպես նաև նրա սիրուհու կենսորոշիչ տվյալների ու բնակության հասցեի վերաբերյալ։ Այդ ժամանակ պաշտոնապես հայտարարվել էր, թե Խ. Մարտիրոսյանը Թբիլիսի քաղաքում ադրբեջանցի Մախմուդին է փոխանցել իրեն հայտնի դարձած իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ հեռախոսի օգնությամբ նկարած նմանատիպ ավտոմեքենայի լուսանկարներ և հարևանությամբ բնակվող էլինա Սարգսյանի տվյալները, ում չէր համակրում։ Փոխանցած նկարներն ու տվյալները ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից օգտագործվել են Արշակ Կարապետյանին հրապարակայնորեն՝ համացանցի միջոցով, վարկաբեկելու նպատակով՝ 2013թ. հոկտեմբերի 26-ին ադրբեջանական ինտերնետային մի շարք լրատվական կայքերում հրապարակվել է «Азербайджанская разведка в Ереване» /Ադրբեջանական հետախուզությունը Երևանում/ վերնագրով հոդվածը։ Հ.Գ. Դեռևս 2012 թվականին ԱՄՆ-ում աղմկալի պաշտոնանկություն են տեղի ունեցել: Պաշտոնից հեռացվել էին Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարր Դեյվիդ Պետրիուսը ու երկրի ՊՆ-ին ենթակա Lockheed Martin կոնցերնի նախագահ Քրիստոֆեր Կուբասիկը: Ընդ որում, երկուսն էլ աշխատանքից ազատվելու դիմում էին ներկայացրել սիրուհիների պատճառով: ԿՀՎ ղեկավարի արտամուսնական կապի մասին հայտնի էր դարձել ԱՄՆ ղեկավարությանը Հետաքննության դաշնային բյուրոյի անցկացրած գաղտնի գործողությունների արդյունքում: ԱՄՆ-ում նման բարձրաստիճան պաշտոնյաների արտաամուսնական կապերին շատ խիստ են վերաբերում, քանի որ վտանգ կա, որ կնոջը ինչ-ինչ պատճառներով դավաճանողը ցանկացած պատճառով կդավաճանի նաև հայրենիքին:  

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am