ՍԴ–ով անցնող խրամատը. ինչո՞ւ է հետապնդվում Հրայր Թովմասյանը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Նրա դեմ քստմնելի քայլեր են արվում։ Հակաբարոյական ու հակաօրինական։

Մեր օրերի հաստիքային մատնագիր ներկայացող Արման Բաբաջանյանի բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվում (փաստորեն, իշխանությունները նոր Սիլվա են գտել), իսկ ԱԱԾ–ին Նիկոլն օգտագործում է Թովմասյանի հորն ու աղջիկներին հարցաքննության կանչելու համար։ Դե իսկ Թովմասյանի քրոջ՝ հայտնի լրագրող Անժելա Թովմասյանի դեմ հարձակումներն ավելի շուտ էին սկսվել, իսկ այսօր էլ հայտնի դարձավ, որ նրա հեղինակային հաղորդումը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում փակվել է («Հայելու առաջն» իրականում շաբաթներ առաջ էր փակվել, բայց այսօր Ա. Թովմասյանն, այսպես ասած, պաշտոնականացրեց այդ փաստը. Նիկոլը՝ իրեն կցված օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի միջոցով ու նրա խնամի Գագիկ Ծառուկյանի վարկանիշին հարվածելու գնով, փակեց Անժելա Թովմասյանի հաղորդումը՝ մինչև այդ իր խունվեյբինների միջոցով հարձակվելով «Հայելի» ակումբի վրա և սկիզբ դնելով մամուլի դեմ արշավի նոր փուլին)։

Շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ է Նիկոլն այդքան կենտրոնացել ՍԴ–ի վրա։ Մի՞թե կիսագրագետ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելը նրա համար այնքան կարևոր է, որ դիմում է բոլոր տիպի ապօրինությունների ու անցնում բոլոր սահմանագծերը։

Նիկոլն իրականում թքած ունի Վահեի ու իր մյուս թիմակիցների վրա։ Նրա համար կա միայն ինքը, վարչապետի աթոռը, և վե՛րջ։ ՍԴ–ն գրավելու նպատակն անձնիշխանության ամրապնդումն է ու արմենբաշիական համակարգի հաստատումը։ Բացի այդ՝ ՍԴ–ն նրան պետք է դրսի հետ առևտուր անելու և «թավշյա» հեղափոխության դրսի փայատերերի ցանկությունները բավարարելու համար։

Եթե խմբավորենք Նիկոլի՝ ՍԴ–ն գրավելու հիմնական մոտիվացիոն կետերը, ապա կստանանք հետևյալը՝

1. տոտալ վերահսկողություն հաստատել իշխանության երեք ճյուղերի վրա,

2. իրականացնել սահմանադրական փոփոխություններ,

3. Արցախի հարցում զիջումների գնալու և դա հանրաքվեի միջոցով ժողովրդի վզին փաթաթելու դեպքում ՍԴ-ն օգտագործել որպես վահան,

4. վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան,

5. առանց խոչընդոտների իրականացնել սեփականության վերաբաշխման գործընթաց և ամբողջ թափով կյանքի կոչել կապիտալի կուտակման սեփական ծրագիրը։

Այս բոլոր կետերի հետ ՍԴ–ն ու դատական համակարգն ուղղակի կամ անուղղակի առնչվում են։ Ու բոլոր դատավորները չէ, որ պատրաստ են վնգստալ Նիկոլի դռան տակ ու նրա ապօրինի հրահանգները կատարել։

Սահմանադրական խրամատի առաջին գծում կանգնած են նրանք, ովքեր չեն ուզում վնգստալ և ապօրինություններ անել։ Դատավորների այս տեսակի խորհրդանիշն այսօր Հրայր Թովմասյանն է։ Դրա համար էլ ամբողջ ուժային մեքենան Նիկոլն ուղղել է նրա դեմ։

Այս ամենին դիմադրություն կազմակերպելը Հայաստանի ու Արցախի ապագայի համար պատասխանատվության զգացում ունեցող ուժերի ու անհատների թիվ մեկ գործն է։

Հարցը վաղուց Հրայր Թովմասյանը չէ։ Հարցը վերաբերում է մեր երկրին։ Որևէ պարագայում չի կարելի այն պողոսապետության վերածել։

Հայկ Ուսունց

դիտվել է 786 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am