Եկել է ժամանակը ամբողջ աշխարհի հայությանը համախմբելու. Ռուզաննա Մուրադյան

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ապրիլի 26-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. «Թալեաթ փաշան ասել է. «Մենք ցանկանում էինք թողնել մեկ հայ, այն էլ՝ թանգարանում, եթե այդտեղ ապագայում դուք կաք և կարդում եք այս նամակը, նշանակում է մենք պարտվել ենք»: Այո, մենք հաղթել ենք, որովհետև այսօր կանք և աշխարհին ցույց տվեցինք, որ հայերի ջանքերի միավորման շնորհիվ կարող ենք ներկայանալ որպես բարության, արդարության, մարդասիրության երկիր: «Ավրորա» մրցանակաբաշխությամբ մենք աշխարհին ասեցինք, որ որպես Ցեղասպանություն վերապրած ազգ՝ 100 տարի անց Հայաստանը ներկայացավ որպես մարդկային բարձրագույն արժեքները կրող, քարոզող և գնահատող երկիր: Ապրիլի 23-ին Հայաստանում արդեն երկրորդ տարին կազմակերպվող գլոբալ ֆորումը հավաքել էր Ցեղասպանությունը վերապրած վկաներին, տարբեր ազգերի ներկայացուցիչներին, ովքեր խոսեցին մեկ լեզվով՝ ուղղված ընդդեմ ցեղասպանության հանցագործության:Հնչեցին գաղափարներ, թե ինչպես կարող ենք ներկան բարելավել փաստերով, ինչպես կարող ենք աշխարհը բարելավել հիշողությամբ, հաշվետվողականությամբ և պատասխանատվությամբ: Մենք գիտենք, որ 2005թ.-ից թուրքական տարբեր ասոցիացիաներ և անհատներ սկսել են խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ ամոթ է վուլգար և կոպիտ ժխտողականությունը, հանդես են եկել ներողության բազմաթիվ ուղերձներով:Չափազանց կարևոր էր Թուրքիայի մարդու իրավունքների ակտիվիստ և գիտնական Սայիթ Չեթինօղլուի ելույթը, ով հանդես եկավ մի շարք գնահատականներով և առաջարկներով՝ այն է ցեղասպանության մեղքի ընդունումը, «ներողությունը բոլորիս պարտքն է», «այլևս երբեք..» հուշարձանի կառուցումը և այլն: Վերջերս պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն իր խիզախ նախաձեռնությամբ եկել էր Թուրքիայի խորհրդարան՝ հիշեցնելու 101 տարի առաջ հայերի դեմ ուղղված հանցագործության մասին՝ հիշատակելով հայերի դեմ կատարած ոճրագործությունը, ներկայացնելով հայազգի 13 քաղաքական և հասարակական գործիչների ձերբակալություններն ու սպանությունները. նա ցույց տվեց, որ հայերն ապրում են: Անգամ խորհրդարանից հնչած ռեպլիկները չկասեցրեցին նրա ելույթը, ավելին՝ նրա ելույթն ավարտվեց ծափահարություններով: Այոˊ, հայերն ապրել են, ապրում են, կապրեն և կպայքարեն, որպեսզի գալիք սերունդներին միայն գրքերը պատմեն մարդկության դեմ ոճրագործությունների մասին: Ինչպես նշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը. «Հայաստանը լինելու է 21-րդ դարի ցեղասպանության դեմ պայքարող երկրներից մեկը»: Եվ այստեղ մենք բոլորս անելիք ունենք: Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է իրականացնել սերունդներին կրթելու և ուսուցանելու ծրագրեր, որոնք հենված կլինեն ճշմարիտ և իրական փաստերի վրա, անհրաժեշտ է, որ պատմության ինստիտուտները հնարավորինս գործի դնեն իրենց պատմական ողջ զինանոցը, հետազոտությունները, որպեսզի կանխեն պատմությունը նենգափոխելու արդեն բոլորիս քաջ հայտնի հերյուրանքները: Ուրախ եմ, որ ցեղասպանության մասին նյութերը կրթական ծրագրերում ներառելու իմ առաջարկը հավանության արժանացավ և տեղ գտավ գլոբալ ֆորումի վերջնական փաստաթղթում: Այժմ եկել է ժամանակը ամբողջ աշխարհի հայությանը համախմբվել՝ վերածնվելու նոր հնարավորությունների և հույսերի համար, այլևս երբեք թույլ չտալու մարդկության դեմ հանցագործությունները: Այլևս երբեք… »:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am