Բաքվի կողմից սանձազերծած պատերազմը արդարացրած միակ երկիրը Թուրքիան էր. Լիտվայում ՀՀ դեսպան

Վիլնյուսի Ռատուշայում՝ քաղաքապետարանի պատմական կենտրոնում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպվել էր «Բալթյան հայերի ալյանսի» ջանքերով։

Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, Լիտվայի հասարակակական-քաղաքական և մշակութային գործիչներ։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ երաժշտական ելույթներով հանդես եկան Վիլնյուսի Դվարիոնասի երաժշտական դպրոցի, Կաունասի «Հայրենիք» համույթի սաները։ Ներկայացված էին նաև Կաունասի Մարտինայտիսի անվան գեղարվեստի դպրոցի սաների՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված կերպարվեստի աշխատանքները։ Միջոցառմանը ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, ով իր խոսքում, մասնավորապես, անդրադարձավ ցեղասպանության անպատժելիության հետևանքներին.«Նեոօսմանիզմի գաղափարախոսությունը կրող Թուրքիայի ներկայիսիշխանությունները կարծես վճռական են կյանքի կոչել Օսմանյան կայսրությանամենատխրահռչակ ավանդույթները՝ հարևանների հանդեպ վարածքաղաքականությունը, հովանավորությունը և անմիջական կապը միջազգայինահաբեկչության հետ, Սիրիայի միլիոնավոր փախստականների հարցի շահարկումը,Թուրքիայի ներսում բռնատիրական կարգերի հաստատումն ու հիմնարարազատությունների ոտնահարումը»։ Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին՝ դեսպան Այվազյանը նշեց․ «Մենք գործ ունենք իրապես ահաբեկչականպետության հետ, որին ոմանք դեռ շարունակում են համարել «հանդուրժողականությանմոդել»: Շատ խորհրդանշական էր, որ միակ երկիրը, որը ողջունեց և արդարացրեց Բաքվիկողմից սանձազերծած պատերազմը, Թուրքիան էր»: Դեսպան Այվազյանը հավելեց, որ 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը չեն մոռանալու անցյալը և թույլ չեն տալու Լեռնային Ղարաբաղում մեր ժողովրդի ցեղասպանության կրկնությունը։ Միջոցառմանը ելույթ ունեցան նաև Լիտվայի Սեյմասի (խորհրդարան) պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն և «Բալթյան հայերի ալյանսի» նախագահ, հայտնի կինոռեժիսոր Մարատ Սարգսյանը։ Ապրիլի 24-ին Աստանայում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Վերափոխման Մայր տաճարում վարդապետ հայր Սերգիյըմատուցեց սրբադասված նահատակների բարեխոսության կարգ: Հայր Սերգիյն իր խոսքում նշեց, որ«թուրքերը սպանել են քրիստոնյա հայերին ազգային և կրոնական պատկանելությանհամար» և «այսօր նույնը ոճիրը կրկնում է «Իսլամական պետություն» կոչվողահաբեկչական կազմակերպությունը Սիրիայում ապրող հայերի, ասորիների, եզդիներինկատմամբ»: Այնուհետև ելույթ ունեցավ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը: Նա, մասնավորապես, նշեց. «Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր ծայրերում բնակվող հայերսհամախումբ ոգեկոչում ենք մեր զոհերի հիշատակը և հայտնում՝ քանի դեռմիջազգայնորեն չի ճանաչվել ու դատապարտվել Մեծ Եղեռնը, նմանոճրագործությունների կրկնությունը չի կարող բացառվել ապագայում:  

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am