Ժողովուրդ օրաթերթը գրում է.«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փորձ է անում ինտերնետ պրովայդերներից պահանջել 2 տարով արխիվացվել օգտվողների ընթացիկ տվյալները՝ հասցեն, էլեկտրոնային փոստի տվյալներ և այլն: Այս մասին մեզ հետ զրույցում ահազանգել էր մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա հայտարարել էր, որ ինտերնետային կառավարման խորհուրդը և անգամ Ազգային ժողովի որևէ պատգամավոր չի տեղեկացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այս որոշման մասին:
Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկանում վերահսկել ինտերնետ տիրույթում: Այս հարցերը ArmLur.am-ը տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին: Պարզվեց, որ Հակոբյանն էլ տեղյակ չէ նախաձեռնությանը, բայց խնդրի շուրջ կարծիք ուներ:
«Այսօր ֆեյսբուքն ամբողջապես անվերահսկելի է, այսինքն՝ մարդիկ գրանցվում են և ինչ հայտարարություններ ուզեն, կարող են անել ֆեյք էջերով, ինչը խնդիր է: Իմ կարծիքով՝ արժե այդ ուղղությամբ աշխատանքներ տանել, քանի որ այն, ինչ տեղի է ունենում ֆեյսբուքահայության շրջանում, ինչպես ասում են, լավ տեղ չի տանում: Խոսում են ատելության քարոզի մասին, իշխանություններին են մեղադրում: Ես կարծում եմ, որ ատելության ու բռնության խոսքը պետք է ուղղակի բացառել ֆեյսբուքից և, առհասարակ, ամեն տեղից: Ես կոչ եմ անում զերծ մնալ բռնության քարոզից, ատելության խոսք կիրառելուց: Ես անձամբ, երբ որևէ բան հրապարակում եմ, մեկնաբանություններով առկա վիրավորանքները, եթե անգամ վերաբերում են նախորդ իշխանություններից որևէ մեկին, ջնջում եմ»,- նշեց ԱԺ պատգամավորը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը