Աղբաման նետված մի նամակ, կամ ինչպես Էրդողանը, գլուխը կախ, զիջեց

«Սիրելի պարոն նախագահ, եկեք լավ գործարք քննարկենք, Դուք չեք ուզում, որ ձեզ մեղադրեն հազարավոր մարդկանց սպանդի ու կոտորածի մեջ, իսկ ես չեմ ուզում պատասխանատվություն կրել թուրքական տնտեսությունն ավերելու համար, բայց կարող եմ ավերել», - այսպես է հոկտեմբերի 9-ին դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Հիշեցնենք, որ այս նամակին նախորդող օրերին Սիրիայի սահմանին գրանցված Թուրքիայի բանակի ակտիվ շարժը վկայում էր, որ ներխուժումն անխուսափելի է, և հենց նամակից հետո Էրդողանն արձակել է «Խաղաղության աղբյուր» գործողությունը սկսելու հրամանը: Ներխուժման հիմնական նպատակը քրդերի ջոկատների վնասազերծումն է: Սիրիայի հյուսիսում քրդերի հսկողության տակ գտնվող տարածքը գործնականում տարիներ շարունակ կառավարվել է որպես ինքնավար երկրամաս, որը չի ենթարկվել Դամասկոսին:

Անկարայի համոզմամբ, Սիրիայի քրդերի ռազմական ջոկատները կապ ունեն Քրդական բանվորական կուսակցության՝ ՊԿԿ-ի հետ, որը տասնամյակներ շարունակ զինված պայքար է մղել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում՝ որպես նվազագույն նպատակ՝ ինքնավարություն և առավելագույն նպատակ անկախություն հռչակելու համար:

Ուստի, քրդերի անջատական ցանկացած ձգտում՝ լինի դա Սիրիայում, թե Իրաքում, Անկարան մահացու վտանգ է համարում, գրում է BBC-ն: Սիրիայի քրդերը կատաղի պայքար են վարել «Իսլամական պետության» ստորաբաժանումների դեմ և համարվել են Միացյալ Նահանգների դաշնակիցները: Քրդերը, Միացյալ Նահանգների դեմոկրատ օրենսդիրները և նույնիսկ մեծ թվով հանրապետական օրենսդիրներ քննադատել են Սիրիայի հյուսիսից զինուժը հեռացնելու Թրամփի որոշումը, նշելով, որ գոյացած պարապն անմիջապես կլրացնեն նախ թուրքերն, ապա ռուսները:

Թրամփը պնդում է, որ Սիրիայում քրդերի հետ դաշինք է կազմել նախորդ նախագահ Բարաք Օբաման, հետևաբար, ներկայիս վարչակազմը որևէ պարտավորություն չունի: Ըստ Թրամփի, Ամերիկան պետք է տուն վերադարձնի զինվորներին, քանի որ մերձավորարևելյան անհաշիվ հակամարտությունների մեջ ներքաշվելու իմաստ չկա:
Սակայն վճիռն այնչափ հուժկու քննադատության է ենթարկվել, որ Սպիտակ տունը սկսել է կարծր միջոցներ ձեռնարկել: Վաշինգտոնը դատապարտել է «Խաղաղության աղբյուր» օպերացիան և պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարների նկատմամբ:

«Մենք հուժկու պատժամիջոցներ ենք սահմանել Թուրքիայի նկատմամբ: Անկեղծ եմ ասում՝ դրանք կռվելուց ավելի արդյունավետ են, մենք չենք ուզում կռվել, չենք ուզել, պատճառ չեմ տեսնում: Եթե Սիրիան ուզում է իր տարածքը վերադարձնել՝ դա այլ պատմություն է, դա Սիրիայի և Թուրքիայի հարցն է, հարյուրավոր տարիներ այդպես էր, նրանք միշտ կռվել են, քրդերն էլ դարեր են կռվել», - ասել է Թրամփը: Նա խոսել է նաև այս իրադարձություններում ռուսների գործոնի մասին:
«Սիրիան կարող է օգնություն ստանալ Ռուսաստանից, շատ լավ: Այնտեղ լիքը ավազ կա, լիքը ավազ, թող նրանք խաղան այդ ավազով: Մենք պետք է այնտեղ լինեինք ընդամենը 30 օր, բայց մնացինք 10-ը տարի, տուն վերադառնալու ժամանակն է, մենք ոստիկան չենք»,- ասել է Թրամփը:

Բայց Անկարան հայտարարում է, որ կդադարեցնի «Խաղաղության աղբյուրը» միայն այն դեպքում, եթե քուրդ զինյալները հեռանան Սիրիայի հյուսիսից: BBC-ն նշում է, որ նամակում կան Թրամփի թվիթերյան գրառումներին բնորոշ խոսակցական ձևակերպումներ: Նամակի ավարտին ԱՄՆ ղեկավարը գրել է.- «Քեզանից պինդ տղա մի ձևացրու, ապուշ չլինես, հետո կզանգեմ»:

Անկարայում գործադիր իշխանության շրջանում նշում են, որ նամակը չի համապատասխանում դիվանագիտության պարկեշտության կանոններին: Ըստ Էրդողանին մոտ կանգնած աղբյուրի, Թուրքիայի նախագահը կարդացել է Ամերիկայի նախագահի նամակը և այն աղբամանն է նետել:

Աղմկահարույց նամակի մասին է խոսել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Նման բառապաշար հազվադեպ կտեսնես պետությունների ղեկավարների նամակագրությունում, սա բավական անսովոր նամակ է», - նկատել է Պեսկովը:

Թրամփի նամակը Թրամփը նամակը գրել է հոկտեմբերի 9-ին: Այն մոտավորապես այս լեքսիկոնով էր՝ «լսիր, հիմար մի՛ եղիր», «արի պայմանավորվենք, թե չա վատ կլինի», և «եվ քեզ լավ տղա մի ձևացրու»: Իհարկե, նման նամակ ստանալուց հետ այն միայն աղբամանը նետել, կամ այդ մասին գոնե տեղեկատվություն սփռել, թե այդպես էլ վարվել ես...

Ամեն դեպքում, նամակը՝ նամակ, բայց արդյունք տվեց: Սիրիական ճգնաժամի հարցով Թուրքիա էր գործուղվել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Փենսը երեկ երեկոյան հայտնեց, որ Վաշինգտոնն ու Անկարան փոխհամաձայնության են եկել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ամերիկյան պատվիրակության հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե։ Կողմերը պայմանավորվել էին, որ Սիրիայի հյուսիս-արևելքում 120-ժամյա հրադադարի ռեժիմի կհաստատվի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու է «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։ «YPG-ն այդ գոտուց իր ուժերը դուրս բերելու երաշխիք է տվել մեզ»,- ասել է Մայք Փենսը։ Իսկ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի դեմ, իսկ արդեն սահմանված պատժամիջոցները կչեղարկվեն, երբ ռազմական օպերացիայի գոտում կապահովվի մշտական հրադադար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում Էրդողանին հասցեագրված շնորհակալական գրառում է արել՝ նշելով, որ փրկվելու են միլիոնավոր կյանքեր, անշուշտ ձեռքբերված պայմանավորվածությունն իր հաղթանակը համարելով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1427 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am