Ողբերգական ավտովթար. Mitsubishi-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 63-ամյա Վարուժան Սարիբեկյանը, վարելով Mitsubishi մակնիշի E 837 EC 97 RUS համարանիշի ավտոմեքենան, Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհի Ոսկեպար գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր սահելով՝ հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Սարիբեկյանը տեղում մահացել է: Վարորդին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել դեպքի վայրից ոչ հեռու ծառայություն կատարող ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 58-ամյա Լարիսա Գալստյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազայանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Փաստի առթիվ մարզային քննչական վաչությունում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Վ, Սարիբեկյանի կինն է, իսկ նրանք վերադառնալիս են եղել Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ բնակվում էին: Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ ավտոմեքենան վարելու ժամանակ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Բագրատաշենի անցակետի աշխատակիցների դանդաղ աշխատանքի հետևանքով կրկին բեռնատարների կուտակումներ են վրացական կողմում. ահազանգ Ղրղզստանի նախագահը կայցելի Ռուսաստան Նաթանյահուն ամոթանք է տվել Մակրոնին Ժամանակն է լռեցնել զենքերը. Անտոնիո Գուտերեշ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր Մոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄ ԻՀՊԿ գեներալ Էսմայիլ Քաանին անհետացել է․ NYT Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը․ Արշակ Սրբազան Իսրայելը ռմբակոծել է Գազան ու Բեյրութը Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կա վիրավոր Վրաերթ՝ Երևանում. չինական դպրոցի դիմաց «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին «ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am