Հայտնում ենք, որ 2019թ. հոկտեմբերի 17-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հրավիրվել է քննարկում զոհված կամ մահացած զինծառայողնների ընտանիքների՝ օրենսդրությամբ սահմանված կարգով փաստացի ամուսին, զավակ կամ ծնող լինելու փաստը հաստատած անդամների միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունքի շուրջ։ Հանձնաժողովը նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրաժարվել է քննարկմանը մասնակցելու համար անցագիր դուրս գրել ինձ՝ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանիս, և փաստաբան Հայկ Եգանյանին այն դեպքում, երբ մենք ոչ միայն տարիների փորձ ունենք իրավունքների պաշտպանության տվյալ ոլորտում ընդհանուր առմամբ, այլև զբաղվել ենք առանձին գործերով և տիրապետում ենք ամբողջական իրավիճակին։ Նման գործողություններում տեսնում ենք միտում, գնահատում ենք որպես լիազորությունների չարաշահում՝ նպատակ ունենալով խնդիրը միակողմանի քննարկելու, պրիմիտիվ և ձևական ֆոն հաղորդելու եղանակով դրա կարևորությունն առարկայազրկելու, և պահանջում ենք գրությանը տալ համապատասխան ընթացք։
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը