Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Երևանի նախկին քաղաքապետի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանից 168.am-ը փորձել է ճշտել, թե արդյո՞ք Տարոն Մարգարյանը հրավիրվել ու մասնակցել է ֆեդերացիայի տվյալ նիստին, ինչին ի պատասխան Գևորգյանը նշեց, որ ընդհանրապես տեղեկացված չեն եղել այդ նիստի անցկացման մասին։
«Մենք ևս լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունից ենք տեղեկացել, որ նման նիստ է տեղի ունեցել։ Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը չէր կարող ներկա գտնվել մի նիստի, որի հրավիրման մասին տեղեկանում ենք այն անցկացնելուց հետո։ Իսկ թե ինչ և ինչպես է տեղի ունեցել, որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել», – եզրափակեց Արթուր Գևորգյանը։
Նկատենք, որ նոր Հայաստանում այլևս օրինաչափ է դարձել, երբ մարդիկ պոստ-ֆակտում են տեղեկանում պաշտոնից ազատված լինելու, իսկ կոնկրետ այս դեպքում նաև լիազորությունների դադարեցման մասին։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը