1 տարվա մեջ 4 անգամ լրագրողներից աղբյուրի բացահայտում են պահանջում. վերջին հիշեցում դատախազին ու քննչականներին

Հայտատարություն

Այս տարվա մեջ արդեն 4-րդ դեպքն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տարբեր հրապարակումների առնչությամբ ՀՀ քննչական մարմինները ՀՀ դատախազության հետ միաժամանակ պահանջում են բացահայտել ինֆորմացիայի աղբյուր: Առաջին դեպքը այս տարվա մարտի 20-ին էր, երբ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ից գրություն ստացավ այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով առանցքային վկաների՝ Ֆելիքս Թոխյանի, Գուրգեն Մելքոնյանի ցուցմունքների հրապարակումը անթուլատրելի է եւ պետք է դադարեցնել մյուս ցուցմունքների հրապարակումը, եթե դրանք ունենք:

Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը չկատարեց այդ հորդորը եւ շարունակեց հրապարակել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի եւ այլոց տված ցուցմունքները: Ինֆորմացիայի աղբյուր չբացահայտեց նաեւ հարցաքննության ժամանակ:

Երկրորդ դեպքը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում արված վերանորոգումների թեմայի մասին հրապարակումն էր: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տարիներ առաջ վերանորոգված տեսակցությունների սենյակները իրականում նորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը` Համիկը, որին անցած ամիս սպանեցին «Դոն Կիխոտ» ռեստորանի տարածքում: Նա նորոգել էր` հանուն իր ընկերոջ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող քրեական հեղինակություն Ներսես Մելքոնյանի, սակայն հիմա պարզվում է, որ ՔԿՀ ղեկավարությունը կամ ՔԿ ծառայությունը այդ սրահների նորոգման, եվրոպատուհանների տեղադրման համար պետական μյուջեից գումարներ են ստացել:

Այս հրապարակումից հետո` հոկտեմμերի 8-ին, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Ռ. Մ. Հակոբյանից ստացավ գրություն հետեւյալի մասին. «Քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով` խնդրում եմ տեղեկություններ տրամադրել 2019 թվականի սեպտեմμերի 12-ին «Ժողովուրդ» օրաթերթի հերթական համարում լույս տեսած «Նոր սկանդալ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ» վերնագրով հոդվածի աղբյուրի մասին, տրամադրել նշված տեղեկությունները տրամադրած անձի կամ անձանց կենսագրական եւ կոնտակտային տվյալները…»: Բնականաμար, այս դեպքով եւս ինֆորմացիայի աղբյուր չբացա հայտվեց, ընդամենը պատասխան գրությամբ պարզաբանվեց, որ չի բացահայտվելու աղբյուրը:

Երրորդ դեպքը ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի գործած ինքնասպանության լուրի հրապարակումն էր, որը առաջինը ArmLur.am կայքը հաղորդեց՝ գրելով, թե մահվանից առաջ ինչից է դժգոհել Հայկ Հարությունյանը: ՀՀ Քննչական կոմիտեի քննիչ Արմեն Իսկանդարյանը հարցաքննության հրավիրեց լրագրողին՝ պահանջելով աղμյուրի բացահայտում: Հարցաքննության ընթացքում էլ քննիչներին պարզաբանվեց, որ ոչ մի դեպքում աղμյուր չի μացահայտվի:

Չորրորդ դեպքով գրությունը ստացվել է հոկտեմբերի 9-ին, ուր նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է քրեական գործով նախաքննության կատարումը ՀՔԾ քննիչներին: ՀՔԾ քննիչ Դ. Կոստանդյանը, քրգործի նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված, խնդրում է «հայտնել հոդվածը հրապարակած լրագրողի եւ տեսանյութը տրամադրած անձի տվյալները»: Նշենք, որ ArmLur.am-ի` օգոստոսի 29-ին հրապարակած բացառիկ տեսանյութը վերաբերում է «Դոն Կիխոտ» ռեստորանում տեղի ունեցած թաղային հեղինակության սպանությանը: Այս գրության պատասխանը արդեն որոշեցինք հրապարակավ տալ՝ քննիչ Կոստանդյանին հայտնելով, որ չենք պատրաստվում ինֆորմացիայի աղբյուր բացել կամ հավելյալ ինֆորմացիա հաղորդել:

Ու, ընդհանրապես, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին եւ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանին եւս մեկ ու, հուսանք, վերջին անգամ հիշեցնում ենք, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է.

«Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի` օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ»: «Ժողովուրդ» օրաթերթը բոլոր տեղեկությունները ձեռք է բերել օրենքով չարգելված եղանակով, եւ մեզ համար հանրային շահը գերակա է:

Բացի այդ, խմբագրությունը ինֆորմացիա տարածողն է, այլ ոչ թե հրապարակողը: Հիշեցնենք` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածը, որը սահմանում է, թե ում է արգելված կամ թուլատրվում նախաքննության տվյալների հրապարակումը: «1.Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: 2. Անհրաժեշտ դեպքերում քննիչը, հետաքննության մարմինը վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին եւ քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին եւ գործին մասնակցող այլ անձանց գրավոր նախազգուշացնում են` նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին»։

Թվարկված կարգավիճակներից որեւէ մեկում «Ժողովուրդ» օրաթերթը չի տեղավորվում: Այսինքն՝ օրաթերթը նշված որեւ քրգործով կողմ չէ, հետեւաμար, ազատ է իր գործողություններում` հրապարակելու այն, ինչ չի արգելում լրագրողական էթիկան կամ «ԶԼՄ մասին» օրենքը:

Մի՛ փորձեք իրավական քաշքշուկներով հոգեբանական ճնշումներ գործադրել ազատ մամուլի վրա: «Ժողովուրդ» օրաթերթը եւ ArmLur.am լրատվական կայքը գործել եւ գործելու են էքսկլյուզիվ դաշտում ու հրապարակելու են այնպիսի փակ, անհասանելի տեղեկություններ, որ երբեմն համակարգերի ներսում են անտեղյակ դրանց մասին: Լրագրողական աղբյուրները մեզ համար անփոխարինելի արժեք են, չենք բացահայտի երբեք ոչ մի դեպքում, ու մի՛ փորձեք այսպես վախեցնել մեր աղբյուրներին: Հեռո՛ւ մնացեք լրատվական դաշտից ու զμաղվե՛ք ձեր գործով:

«Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am կայքի խմբագրություն

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Արա՛ Պապիկյան, բանակում նոր զոհ ունենք, էս ի՞նչ եք անում, արա՛․․․ Աշոտ Անդրեասյանը հունից դուրս եկավ (video) Թուրքիան 2,5 տրիլիոնանոց տնտեսությամբ նախաճաշին ծամելու է Հայաստանին․ քաղաքագետ (video) Արա՛, բա լեզուդ ու՞ր էր, արա՛․․․ Ալիևն ու Լուկաշենկոն ի՞նչ էին անում գլխիդ․ Աշոտ Անդրեասյան (video) Բանակում ինքնшսպшնությունների վերաբերյալ իմ խոսքից հետո Փաշինյանն իրար է խառնվել․․․ Ռուզան Ադանալյան (video) Զաքարյան․ Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում «Արամ Սարգսյանի խայտառակությունը․ հայ կնոջը պետք է սպшնե՞ր, ի՞նչ եք ուզում»․ Ռուզան Ադանալյան (video) Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Հայաստանը զավթելու համար պարտադիր չէ սահման հատել. Հակոբյան Երեկ Թրամփն ու Պուտինը պատմական համաձայնության եկան, հուսամ՝ պատերազմի ավարտը մոտ է. Խաչատրյան ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ «Լուկաշենկոն խայտառակել է Փաշինյանին․․․ ամոթալի վիճակ» (video) Գերմանիայի դեմ խաղում չգիտեի, որ դա իմ վերջին խաղն է լինելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am