«Իրավունք» թերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից:
«Երբեմն նույնիսկ կոնտակտի դուրս չեն գալիս նրա կամ նրա հրահանգով իրականացվող միջնորդավորված զանգերի դեպքում: Իսկ պատճառաբանությունն ավելի քան մանկամիտ է հնչում՝ մեկ հեռախոսի հետ կապված խնդիր են առաջ քաշում, մեկ զանգը չլսելու եւ այլն:
Մինչդեռ իրականում «Իմ քայլից» մի քանիսը մտահոգված են առաջիկա հնարավոր վատ սցենարներից եւ դրանց պատասխանատվությունից:
Ավելին՝ որոշ գործընթացներից նրանք ցանկանում են ձեռնպահ մնալ՝ զուտ խուսափելով թաթախվել այս ամենի մեջ: Իսկ խմբակցությունում քչփչում են, թե մեկի կամ մյուսի «սանձերն» ինչու չի քաշում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոնք, օրինակ, իրենց պարտքը չեն համարում այս օրերին «ցեխ նետել» Հրայր Թովմասյանի վրա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը