«Հրապարակը» գրում է. Իշխանությունը ռեպրեսիվ մեթոդներով փորձում է «գործ սարքել» ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ: Երեկ առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի մոտից ոստիկանները, առանց բացատրության, 6-րդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից մեկին՝ Կարեն անունով, եւ ստիպել, որ ասի, թե ծաղկավաճառներից գումարներ է շորթել։ Նաեւ պարտադրել են գրել, թե «ով է իր կռիշը», ում է տվել շորթած գումարները: Աշխատակիցը հրաժարվել է կեղծ հայտարարություններ անել, որից հետո նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել՝ հարվածել են կողերին, ոտքերին:
Բանն այն է, որ Արթուր Վանեցյանի հայրը՝ Գագիկ Վանեցյանը, «Ավ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, իսկ սա մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: Դեռեւս Ռուբեն Հայրապետյանի՝ ՀՖՖ նախագահության տարիներին մարզադաշտի տնօրինության եւ ծաղկի բիզնեսով զբաղվող ընկերություններից մեկի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր, եւ մարզադաշտին հարակից տարածքի մի հատվածը տարիներ շարունակ ծառայել է որպես ծաղկի մեծածախ շուկա: Մենք դիմեցինք ոստիկանություն, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունները. «Այո, Կարեն անունով քաղաքացի բերման ենթարկվել է՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով»: Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկվածները մոտ 5 հոգի են։ Նրանց մի մասի վրա կան մարմնական վնասվածքներ։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը