Նիկոլ Փաշինյանի ուշագրավ խոսակցությունը կառավարությունում. զոհերի արյան գույնը


Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ուշագրավ խոսակցություն է ունեցել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սևազգեստ մայրերի հետ:
Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով «Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին ասել է. «Ես չեմ հիշում, որ դուք այսպիսի հանդիպում ունեցած լինեիք, ասենք, Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների կամ նախագահների հետ եւ այսպիսի շեշտադրումներով հանդես գայիք: Սա ինձ համար տարօրինակ է, այն ժամանակ դուք ունեիք բոլոր հնարավորությունները, ինչու այն ժամանակ չեք եկել կառավարության դիմաց նստել»,-ասել է Փաշինյանը:

Ի պատասխան Մարգարիտա Խաչատրյանն էլ հակադարձել է, թե այն ժամանակ 30 մլն դրամ կառավարությունը չի հատկացրել «մարտի 1»-ի զոհերի հարազատներին: Նա նաեւ հավելել է, որ նախկինում ՊՆ-ի արտաբյուջեից իրենց կազմակերպությանը ֆինանսավորում է տրվել, ինքն էլ ծրարով փողերը բաժանել է զոհվածների ծնողներին:
«Այսինքն խոսքը ձեր կազմակերպության ֆինանսավորման մասին է: Այսօր հիմնադրամը զոհվածի ծնողին տալիս է 10 մլն միանվագ գումար: Դուք ուզում եք, որ այդ փողը ծրարով ձե՞զ տան,-հակադարձել է Փաշինյանը և շարունակել,-
Մի ստեղծեք մթնոլորտ, որ կառավարությունում մտածեն, որ ավելի լավ է թողնենք հին վիճակը, որ բոլորի համար հավասար վատ լինի, քան մտածեն խնդիրները լուծելու մասին: Մենք բոլոր հարցերը կլուծենք բյուջեի եւ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աշխատանքները ընդլայնելով եւ բարելավելով:
Այդ հարցը դուք չեք բերել օրակարգ, ես եմ բերել եւ այդ հարցերը հետեւողականորեն լուծելով կգնամ»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Մարգարիտա Խաչատրյանմ էլ իր հերթին հավատացրել է` ոչ մեկ թող չմտածի, թե իրենք նախանձում են, որ մեկին 30 միլիոն դրամ են տալիս. «Քավ լիցի, ես երբևիցե չեմ ասի՝ ինչո՞ւ արեցիք։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարցին էլ կտաք լուծում։ Հարցը մի տարեք հիմնադրամ, հիմնադրամ ուղարկելու կարիք չկա, Սոցապ նախարար Բաթոյանի մոտ մեր գրությունն ուղարկելու կարիք չկա։ Եթե դուք մեջբերում եք նախկին իշխանություններին, ես գրկից գիրկ չեմ գնացել, կուսակցական թեզին չեմ հետևել, ով զինվորի համար զինվորի մատից փուշ է հանել, տիկին Մարգարիտայի լույսն է դարձել»,- հայտարարել է նա:
<<Ընդհանրապես, մանավանդ այն պայմաններում, երբ բազմաթիվ հարցեր երկար տարիներ չեն լուծվել, Հայաստանում երբեմն ավելի հեշտ է հարց չլուծելը, քան հարց լուծելը, որովհետև մենք ասացվածք ունենք չէ՞, «մի տնից չենք՝ մի հալի ենք»: Երբեմն դա մեզ մխիթարում է: Երբ մեր հարցերը լուծված չեն և տեսնում ենք ոչ մեկինը լուծված չէ, դա մեզ մխիթարում է մեր ազգային ասացվածքի տրամաբանությամբ. «մի տնից չենք՝ մի հալի ենք, իր հարցն էլ լուծված չէ, իմ հարցն էլ լուծված չէ»,- դիմելով մայրերին` ասել է վարչապետը:

«Իսկ եթե մենք դիմենք Եվրադատարան, մեզ ի՞նչ պատասխան են տալու, ո՞ր Ստատուս քվԵ֊ով են մեր երեխեքը գնացել Ղարաբաղ, զոհվել ու նրանց դագաղները բերել են, տվել մեզ»,- հակադարձել է տիկին Մարգարիտան:

Սա իսկապես ուշագրավ խոսակցություն է, որովհետև կառավարությունում փաստացի երիրի ղեկավարը զոհվածների մայրերի հետ քննարկել ու սակարկել է <<արյան գինը>>: Վարչապետի հարցին, թե իչնչու նախկինում չէիք բողոքում, տրվել է միանշանակ պատասխան. Մարտի 1-ի զոհերի համար տրված 30 մլն-ական դրամը ակամայից դարձել է պետականորեն սահմանված նշաձող արյան գնի համար: Այս նշաձողը պահելու ոււղակի պարտավորթյունը պետք է ստաձնի կառավարությունը: Ընդ որում պետք է ստանձնի ոչ թե բանավոր, անարաժեք հայտարարություններուվ, այլ կոնկրետ իավական հիմքով: Քանի որ կառավարություջնն այս պահին փող չունի բոլորին նման փոխհատուցում տալու` պետք է ընտրվի երկրորդ ճանապարհ: Բոլոր նրանք, ովքեր ճանաչվում են շահառու,կառավարության կողմից համապատասխան սերտիֆիկատներ պետք է ստանան և դա անհրաժեշտաբար նաև ժառանգեն իրենց հենորդներին:Այլապես կստացվաի, որ թավշյան հեղափոխությունից հետո արյան գույնը ոչ թե կարմին է, այլ սևն ու սպիտակը: Սպիտակները Մարտի 1-ի տուժածներն ու զոհերն էին, ովքեր ստացան փոխհատուցում, բանակում զոհվածներն էլ թերևս սևերն են:


Հայկ Դավթյան

դիտվել է 3264 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am