3.5 միլիարդ օդի տուրքը կերան ո՞վ պատասխան տվեց

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն Ազգային ժողովի հայտարարությունների ժամին նշեց, որ հայ ժողովուրդն այսօր ապրում է դժվար ժամանակներ, և բոլորով միասին պետք է դա  հաղթահարել: Սիրելի՛ հայրենակիցներ, Մինչ ընտրական օրենսգրքին անդրադառնալը կուզենայի անդրադառնալ «Հրազդան Ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը շուրջ 500 միլիոն հարկային արտոնություններ տալու մասին օրենքին, որը, չնայած կառավարության հետևողական ջանքերին, խորհրդարանը մերժեց: Առիթներ ունեցել եմ ասելու, որ դեռ 2003-2004 թվականներին, երբ կանխամտածված լուծարվեց «Հայկական Ավիաուղիները» և ստեղծվեց «Արմավիան» մեր երկիրը զրկվեց հայրենական պետական ավիացիայից, արդյունքում էլ բազմաթիվ փորձառու օդաչուներ գործազուրկ դարձան և 10 տարուց ավելի է իրենց քրտինքով վաստակած աշխատավարձերը չեն ստանում և օրը մեջ կառավարության առջև բողոքի ցույց են անցկացնում, էլ չեմ խոսում Արմավիայի կողմից յուրացված շուրջ 3.5 միլիարդ հավաքագրված օդի տուրքի գումարներից, որի համար որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Հարկային արտոնություններ տվե՛ք հազարավոր փոքր ու միջին ձեռնարկություններին, որ սնանկանում և հեռանում են երկրից, օդաչուների աշխատավարձերը տվե՛ք կամ ուղղե՛ք մեր զինված ուժերին կամ էլ այլ արդարացված սոցիալական ծրագրեր իրականացրե՛ք , թե չէ Հրազդան Ցեմենտը վերջին տարիներին հերիք չէ մի քանի անգամ ցեմենտը թանկացրել է, չգիտես վարկերի գումարները ինչ է արել, պետք է հիմա էլ  հարկային արտոնությու՞ն տանք: Բոլոր պարերը պարել ենք, հիմա էլ մնացել է տրնգին: Սիրելի՛ հայրենակիցներ, մեր ժողովրդին անհրաժեշտ է այնպիսի ընտրական օրենսգիրք, որը կերաշխավորի արդար, ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Այս ամենին մենք կարող ենք հասնել միմիայն իշխանության, ընդդիմության և հասարակության լայն կոնսենսուսի պարագայում: Այո՛, ժողովուրդը վստահում և հավատում է այն գործընթացին, ռեֆորմին, որին ինքը անմիջապես մասնակցում է, իր ձայնը ու դիրքորոշումը հաշվի է առնվում, և կա քաղաքական ու հասարակական կազմակերպությունների միջև կոնսենսուս: Ընտրական օրենսգրքի բոլոր ձևաչափերով քննարկումներին «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում՝ ներկայացնելով իր առաջարկները: Մեզ համար սկզբունքային հարցադրումներից մեկը դա սահմանդրությամբ ամրագրված 100%-անոց համամասնական ընտրակարգի ապահովվում է, այսինքն՝ եթե ներկայիս սահմանադրությամբ մեր ժողովրդի ու պետության շահերից բխող ինչ-որ մի դրական բան կար, դա 100%-անոց համամասնական ընտրակարգն էր, որը հնարավորություն կտար, որ պառլամենտ մուտք գործեն քաղաքական գործիչներ, այլ ոչ թե թաղային ու քրեական հեղինակություններ ու օլիգարխիկ կլաններ, ավելին՝ վերջ կդրվեր քաղաքական մենիշխանությանը:  Առաջարկվող «Ռեյտինգային» քվեարկությունը դա քողարկված «մեծամասնական» ընտրակարգն է, որը թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ սահմանադրական տեսանկյունից անընդունելի է, եթե նախկինում մեծամասնականը 30% էր, հիմա փոխանակ այն վերացվի, առաջարկվում է հասցնել 50%: Սա մեղմ ասած լուրջ հետընթաց է, իսկ իրականում ժողովրդին մոլորեցնելով, քաղաքական մենաշնորհը պահպանելու, և տեղական ու տարածքային քրեաօլիգարխիկ տարրերի միջոցով, փողով, ուժով, զորբայությամբ  և վարչական լծակներով քվե ստանալու նորաձև մեթոդ է: Ժողովուրդը լավ է ասում հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հետն են հանում:  

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am