Նիկոլական ֆեյքերը․ ինչո՞ւ ՊՈԱԿ-ը չի հրապարակում նրանց անունները

Ըստ տարբեր դիտարկումների, նաև ժամանակ առ ժամանակ որոշակի բացահայտումների, սոցիալական ցանցերում գործում է ֆեյքերի հսկայական բանակ, որոնք առավոտից երեկո փնտրում են Նիկոլ Փաշինյանի ու մյուս իշխանավորների վերաբերյալ քննադատական և բացասական խոսք ու հարձակում գործում նրանց վրա։ Ընդ որում, խոսքը ոչ թե գաղափարական բանավեճի մասին է, այլ պարզ ու այլանդակ հայհոյանքների։

Այդ ֆեյքերը սկզբում աշխատում էին տարբեր անկյուններում, ինչպես ասում են՝ ամեն մեկն իր տանը՝ իր համակարգչի առաջ։ Հետո, ըստ տարբեր տեղեկությունների, դրանք հավաքվեցին իրար գլուխ, ստացան գրասենյակ և սկսեցին գործել կենտրոնացված մեկ վայրից՝ Կառավարության ենթակայության տակ գտնվող հիմնարկից։ Այդ տեղեկության համաձայն, այդ ֆեյքեր օգտագործողները ստանում են 200 հազար դրամի կարգի աշխատավարձ, յուրաքանչյուրը պահում է մինչև 15 ֆեյք։ Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների՝ նրանք գործում են Կառավարությանն առընթեր Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ներքո։ ՊՈԱԿ-ը, հիշեցնենք, նոր իշխանության ժամանակ փոփոխության ենթարկվեց՝ թե՛ անձնակազմի քանակով, թե՛ գործառույթների։

Գրավոր հարցում ուղարկեցինք ՊՈԱԿ՝ պարզելու կառույցի աշխատակազմի թիվը, գտնվելու վայրը, աշխատողների անուն-ազգանուններն ու աշխատավարձերի չափը։

Նախ պետք է նշել, որ կառավարությունը տեղեկությունը տրամադրեց մի տեսակ չուզենալով և կիսատ, որը տևեց մեկ ամսից ավելի։ Լրացուցիչ ժամանակ խնդրեցին նամակին պատասխանելու համար և մեկ ամսից ավելի ժամանակահատվածում նշեցին ընդամենը այն, ինչ այդ կառույցի կայքում արդեն կար, այն է՝ ՊՈԱԿ-ի աշխատողների թիվը 155 է։ Ներկայացրել էին հաստիքացուցակը՝ առանց անուն ազգանունների և դրույքաչափերի։

Քանի որ հարցերին տրված պատասխան նամակը թերի էր, ևս մեկ նամակ ուղարկեցինք՝ խնդրելով նշել աշխատակիցների անուն ազգանունները, դրույքաչափերը, գտնվելու վայրը։

Պատասխանում նշել էին, որ ՊՈԱԿ-ը գործում է երեք հասցեներում՝ Օրբելի 23, Արշակունյաց 44 և Հանրապետության հրապարակ, կառավարության տուն 1։

Տարօրինակ է, բայց լինելով պետական կառույց ու սնվելով հարկատուներիս հաշվին, որը ենթադրվում է թափանցիկ հիմնարկ հասարակության համար, աշխատողների անուններն ու աշխատավարձի չափը հրաժարվեցին տրամադրել՝ հղում անելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի առաջին կետի երկրորդ մասին, այն է՝ տեղեկատվության տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը։ Զարմանալի է՝ օրենքին հղում անելով հրաժարվել տրամադրել մի տեղեկություն, որը ոչ մի ձև անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնի ինֆորմացիա չի կարող համարվել։ Խոսքը գնում է ընդամենը նշելուն, թե կոնկրետ ովքեր են աշխատում և որքան են ստանում՝ հարկատուներիս հաշվին։ ՉԷ՞ որ հանրությունը կարող է և իրավունք ունի իմանալու՝ արդյոք վարչապետը կամ այլ իշխանավորներ, օրինակ՝ չե՞ն ընդունել այդտեղ իրենց խնամի-ծանոթ-բարեկամներին, կանանց, դուստրերին կամ հարսներին, և նշանակել աստղաբաշխական աշխատավարձեր, որպեսզի ապահովեն բացի իրենցից՝ նաև բարեկամների բարեկեցիկ կյանքը։ Չէ՞ որ, ժողովուրդը, որը մեծամասամբ ապրում է համեստ պայմաններում, իրավունք ունի իմանալու՝ արդյոք իր քվեին արժանացած Փաշինյանը ընտրողի վճարած հարկերը արդյունավե՞տ է օգտագործում, թե՞ իր ոչ պրոֆեսիոնալ շրջապատից բացի նաև իրենց ընտանիքների հարցերն է լուծում՝ ապահովելով բարեկեցիկ ապրուստ յուրայիններին։

Իհարկե, եթե մենք ցանկանանք մտնել դատական գործընթացի մեջ, կարող ենք այդ ինֆորմացիան ստանալ, որովհետև չի կարող մեր պահանջած տեղեկատվությունը լինի անձնական կամ ընտանեկան գաղտնիք։ Նմանապես, պետք է գաղտնիք լիներ ՊՈԱԿ-ի տնօրենի անունը հրապարակելը կամ փոխտնօրենի, այնինչ դրանք առկա են կառույցի օնլայն հարթակում և կամ կառույցի որևէ անդամի հետ հարցազրույց անելիս հրապարակվում է անունը։

Բայց այդ տեղեկատվության չտալը շատ ավելի է խորացնում կասկածներն առ այն, որ իշխանության գովաբանողները սոցցանցերում, Նիկոլ Փաշինյանին աստվածացնողները, ատելություն քարոզողները հենց այնտեղ են աշխատում, սնվում են պետբյուջեից, այսինքն՝ մեր՝ հպարտ հարկատուների գումարներով և գրում են միմիայն մի նպատակով, որպեսզի միամիտ քաղաքացիների մոտ մի փոքր էլ երկարացնեն Փաշինյանի իշխանության պատրանքները։ Պետք է շեշտել՝ նրանք ոչ թե պետության, հայրենիքի, միասնության կամ որևէ դրական տեղաշարժերով են զբաղված, այլ՝ բացառապես իշխող ուժի ներկայացուցիչների մասին անձնական գովքով և պախարակելով ցանկացած այլ կարծիք հայտնողի։

Նրանք լցված են վարչապետի էջում ու կերտում են աստծո կերպար, հակառակորդներից՝ սատանայի։ Բերենք օրինակ՝ ամենաթարմ դեպքից։ Վարչապետը հոկտեմբերի 17-ին հանդիպել էր զոհված զինծառայողների ծնողներին, որոնք կառավարությունից աջակցություն են պահանջում։ Այդ ֆեյք կոչեցյալները, «դուք ո՞վ եք, որ մեր վարչապետից բան պահանջեք»-ի տրամաբանությամբ հայհոյանքներ էին շաղ տալիս հերոսների, նրանց ծնողների հասցեին, ինչը անգամ թշնամին չի անում։ Սա հերթական ապացույցն էր, որ այդ նիկոլահպատակ ֆեյքերը տեղավորվում են դավաճանական պիտակի մեջ։

Պատկերացնո՞ւմ եք, ամբողջ աշխարհում իշխանությունը բարության քարոզիչ է, հանդարտեցնում է կրքերը՝ պահպանելու համար պետության ստաբիլությունը, իսկ մեզ մոտ հակառակն է ստացվում․ իշխանությունն է կազմակերպում, տարածում ատելություն, անհանդուրժողականություն՝ իրականում պայքարելով պետության դեմ։

Մեր պահանջած ինֆորմացիայի տրամադրումը հնարավորություն կտար ուսումնասիրել ու որոշակի պարզություն մտցներ օդում կախված լուրերի մեջ, որը, ստիպված կլինենք հայթհայթել այլ վայրերից և հրապարակել այս և այն տեղերից եկող ասեկոսեները։

Ի դեպ, հրապարակախոս, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը հրապարակել էր տեղեկություն, որ ֆեյք է պահում նաև Հովհաննես Մովսիսյանը և հրապարակել էր լուսանկարներ։

Աղբյուրը՝ yerevan.today

դիտվել է 430 անգամ
Լրահոս
Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել «Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքներն այսօր Հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան «Հիմարնե՛ր, խաղեր չտաք, Ռուսաստանը ձեզ չի հանդուրժելու». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, դու Աստծուց գոնե վախ ունե՞ս․․․ մարդիկ մա*անում են, եթե․․․»․ Վահե Մովսիսյան (video) Ինչո՞ւ ՔՊ–ին վերաբերող հրապարակումներ չեղա՞ն. հարց Գալյանին (video) 58 հազար քաղաքացիներ տուժել են, որովհետև… Օրբելյանի պատկերավոր ելույթը՝ ՍԴ-ում (video) Ես ո՛չ դրա 10․000 թոշակն եմ ուզում, ո՛չ էլ ասֆալտը․ հայրենիքս եմ ուզում, հայրենիքս․ հարցում (video) Ռուսաստանից նոր ծանր պատժամիջոցներ են սպասվում․ ինչպես են խաբում ժողովրդին․ Հայկ Ֆարմանյանը՝փաստերով (video) «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրա «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր․ yerevan.today Ձուկ չեն արտահանել, բայց 2 ընկերություն ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել․ «Ազատություն» «ՀայաՔվեն» պահանջում է անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Դեռ լույսը կարգին չբացված` ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանիքի անդամներ. «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am