Կարճ ասած՝ «տղերք, մեզ էլ խաղացրեք». Թեւան Պողոսյան

ԱԺ պատգամվոր Թևան Պողոսյանի հայտարությունը. Հարգելի գործընկերներ, Որ քառօրյա պատերազմի դասերը սերտելու կարիք ունենք, երևի ոչ ոք չի կասկածում: Այդ մասին բոլորս ենք խոսում: Բայց մի բան կա, որ այնքան էլ չեմ հավանում: Մեզնից յուրաքանչյուրի դիտարկումները շատ հաճախ ուրիշների արած կամ չարածներին է վերաբերում. էս մեկն ի՞նչ արեց, բա էս մյու՞սն ուր էր, բա էն երրորդը ինչի՞ սելֆի արեց և այլն: Որոշներիս առաջարկներն էլ հիմնականում սահմանափակվում է, բա ինչի՞ չեք գալիս մեզ էլ ասեք ինչ եք անում, բա մեր կարծիքը չեք լսել և այլն, կամ կարճ ասած՝ «տղերք, մեզ էլ խաղացրեք»: Չեմ քննադատում, դա էլ է անհրաժեշտ: Բայց անձամբ ինձ համար այս բոլոր հարցերի մեջ թիվ մեկն այն է, թե բա ե՞ս ինչ եմ արել, կամ ինչն եմ պակաս արել, ինչ պիտի ավել անեմ, եթե Աստված մի արասցե ամեն ինչ նորից կրկնվի: Սա ավելի կարևոր հարցեր են: Հիմա ես ամբիոն եմ բարձրացել, որ հարցնեմ մեզ բոլորիս՝ մենք, որպես ազգային ժողով, գիտե՞նք նման իրավիճակներում ինչ պետք է անենք, ինչն ենք պակաս արել, թե՞ մենք կատարյալ ենք: Կարողանու՞մ ենք բոլորս միասին, որպես խորհրդարան, արձանագրենք ու բարձր ասենք, որ մարդի՛կ, անկեղծ ասած մենք էլ պատրաստ չէինք ու շատ դեպքերում ուղղակի խելքներիս ինչ փչել է, այն էլ արել ենք: Թե՞ շարունակում ենք հրապարակավ ինքներս մեզ գովալ՝ մի տեսակ քաղաքական սելֆիի պես բան անել: Իսկ հարցեր՝ ինչքան ուզես: Օրինակ, գիտե՞նք, թե Ազգային Ժողովում քանի՞ հոգի այնքան անգլերեն գիտի, որ ամոթ չի լինի Ալջազիրայի ուղիղ եթեր ուղարկել. գիտե՞ն այդ մարդիկ իքս պահին ում հետ են կապվելու և ոնց են եթեր պոկելու: Իսկ քանի հոգի առանց ակցենտի ռուսերեն գիտի՞, ճշտե՞լ ենք. գիտե՞ն այդ մարդիկ, թե իքս պահին ոնց են գոռալու ՌՏՌ-ի եթերում: Խոսե՞լ ենք մարդկանց մեծ խմբերի հետ հոգեբանական աշխատանքի հմտություն ունեցող մեր առավել փորձառու գործընկերների հետ, արդեն գիտե՞ն գործելու իրենց տարածքը, երբ հարկ եղավ: Ու էլի հարցեր, հարցեր ինչքան ուզեք: Եթե չբարձրացնենք այս հարցերն ու պատասխաններ չտանք, հաստատ հաջորդ իքս պահին էլի անելու ենք այն, ինչ մտքներիս այդ պահին կգա, իսկ հաջորդ իքս պահից հետո էլի կսկսենք բղավել. «տղե՛րք, մեզ էլ խաղացրեք»:  

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am