Միլիարդավոր դոլարները հետ վերադարձերք հանրությանը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությունն ԱԺ-ում «Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության դեմ օրակարգային դարձրեց Հայկական զինված ուժերի սպառազինության արդիականացման հարցը, որը ռազմատեխնիկական բաղադրիչի ոչ բավարար լինելու հետևանք է: Այս պահին ժամանակավրեպ համարելով անդրադառնալը 80-ականների զենքով 2016 թվականին կռվելու բացահայտված իրողության հիմնավոր քննադատությունը` կարևոր նշանակություն է ստանում ներկա պատերազմական իրադրության պայմաններում Հայկական զինված ուժերի սպառազինության արդիականացումը: Երբ այս օրերի ընթացքում կոչ էր արվում միասնության, «անպարտելի համախմբման» և այլն, դրանք հիմնական կյանքի կոչողը եղավ հանրությունը` իր ինքնակազմակերպվածության և գործնական հայրենասիրության շնորհիվ: Հերթը իշխանությանն է, որն այս պատերազմական օրերին առնվազն պարտավոր է միջոցներ տրամադրել` հնարավորինս արդիականացնելու բանակի սպառազինությունը և իրական տեսանելի աջակցություն ցուցաբերել մեր զոհված և վիրավոր բոլոր զինծառայողների և կամավորների ընտանիքներին: Այո՛, հայ հասարակությունը և հայ զինվորը այսպիսի էքստրեմալ պայմաններում հանդես եկավ հերոսաբար: Հայ զինվորը զոհաբերեց իրեն պատկանող միակ անգին ունեցածը՝ իր կյանքը: Մեր իշխանավորների հարստությունը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, եկել է ժամանակը նաև նրանց կողմից ցույց տալու իրենց պարտադիր բաժին մասնակցությունը այս պատերազմում: Այդ հրատապ հրամայականի ներքո իշխանավորները՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց ընտանիքների անդամները, որոնց թիվը կազմում է շուրջ հինգ հարյուր մարդ, ովքեր անհիմն, ապօրինի հարստացել են, պարտավոր են օր առաջ հանրությունից հափշտակած միջոցները՝ միլիարդավոր դոլարները, հետ վերադարձնել հանրությանը: Բազմաթիվ լրջագույն ձախողումներ արձանագրած ոչ օրինակարգ իշխանությունը, եթե լրջություն չցուցաբերի այս կարևորագույն հարցում, չհամալրի հայկական զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ապա պետք է սպասի ոչ միայն արտաքին ռազմաճակատում հերոսության արձանագրմանը, այլև ներքին ճակատում արդարության վերականգնմանը»:    

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հզբոլլահի» 70 թիրախ ոչնչացնելու մասին #ՈՒՂԻՂ․ Պուտինը կարմիր գծերը քաշեց․ Սպասե՛ք ընտրության օրվան․ Հայկ Նահապետյան (video) Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am