ՍԴ–ն պահում է իր խրամատը. ի՞նչ է սպասվում

Սահմանադրական դատարանի դատավորները, մերժելով քննարկել ԱԺ–ից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ կազմած փաստաթուղթը, ցույց տվեցին, որ դեմ են մեր պետությունը պողոսապետության վերածելու և սահմանադրական կարգը տապալելու քաղաքականությանը։

ՍԴ այն դատավորները, որոնք դեմ քվեարկեցին պողոսապետությանը, ապացուցեին, որ արժանի են իրենց կոչմանը։ Իսկ Հրայր Թովմասյանն էլ ամբողջությամբ մաքրվեց նախկինում ոչ առանց հիմքի հնչող քննադատություններից։

Կարելի է ասել, որ Փաշինյանի վարչապետության օրոք Թովմասյանը դարձավ ՍԴ լեգիտիմ նախագահ՝ բառիս հոգեբանական ու քաղաքական իմաստով։ Քանզի ՍԴ նախագահն այժմ լիովին տարանջատված է գործադիր իշխանությունից, ինչը պահանջում է Սահմանադրության տառն ու ոգին։

Փաշինյանի սևեռուն գաղափարը

ՍԴ–ն գրավելը Փաշինյանի համար ունի կարևորագույն նշանակություն։ Անվերահսկելի ու ամբողջատիրական իշխանության ճանապարհին ՍԴ–ն խոչընդոտ է։ Նրա գրպանում է օրենսդիր և գործադիր իշխանությունը։ Դատականը դիմադրության նշաններ է ցույց տալիս, մինչդեռ Նիկոլին պետք են բացառապես իր դռան տակ վնգստացող ու հրահանգների սպասող դատավորներ՝ աննադանիբեկյաններ, արմենդանիելյաններ ու արտուշներ։

Ինքնահռչակ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգել չի հաջողվում ու սպասվում է, որ գործի է դրվելու 3 մեթոդ։ Մեկը Հրայր Թովմասյանի առկա և պոտենցիալ սանիկների փնտրտուքն է։ Նրանց դեմ շինծու գործեր են հարուցվել ու հարուցվելու։ Դա հոգեբանական ու ճղճղիմ ճնշման ձև է։ Այդ մեթոդի շրջանակներում իր ծառայությունները կմատուցի թունդ հեղափոխական դարձած հաճախորդ Արման Բաբաջանյանը՝ «հպարտների» սրտի դատախազ Արթուր Դավթյանի հետ գործակցելով։

Մյուս մեթոդը՝ գործարքն է։ Նիկոլն ուզում է դրսի հետ «բարտերային» գործարք կնքել՝ «Դուք ինձ աջակցում եք ՍԴ–ն «բուդկայի» պես սեփականաշնորհելու գործում կամ առնվազն աչք եք փակում իմ ապօրինությունների վրա, իսկ ես նպաստում եմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» թեմայով։ Թե ինչ ընթացք կստանա այս մեթոդի կիրառումը, պարզ կդառնա շատ շուտով։ Մեկ բան արդեն ակնհայտ է, որ վենետիկներում չեն մերժում Նիկոլի գործարքի գաղափարը, բայց միևնույն ժամանակ նրան չեն տալիս տոտալ ապօրինություններ գործելու քարտ–բլանշ։

Նիկոլի երրորդ մեթոդը կաշառքն է։ «Օրինական» կաշառքը։

Ինչպես հայտնի է, շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որի միջոցով ՍԴ դատավորներին առաջարկվում է հրաժարական ներկայացնելու դեպքում տանը նստել, ոչինչ չանել ու դրա դիմաց ստանալ իրենց ներկա աշխատավարձի չափ գումար։ Ցմահ։

Այսինքն՝ դատավորներին պետբյուջեի հաշվին Փաշինյանը կաշառք է առաջարկում՝ հանուն սեփական մենիշխանության հաստատման։

Դատավորներն, անշուշտ, հասկանում են, որ դա քստմնելի, ապօրինի ու հեռանկար չունեցող առաջարկ է։ Դա է պատճառը, որ նրանք «ոչ» են ասում Փաշինյանին, քանզի շատ լավ հասկանում են այդ առաջարկի անպարկեշտությունը։

Պարզ է, որ այդ «օրինական» առաջարկն իր ուժը կորցնելու է անխուսափելի իշխանափոխության հաջորդ իսկ օրը։ «Տակը» մնալու է միայն անարժանապատիվ կեցվածքը և խարանը։ ՍԴ դատավորներն այս ամենը շատ լավ են հասկանում ու պահում են իրենց բաժին խրամատը։

Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 809 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am