3000 հայերից 400-ը Չեռնոբիլից հետո մահացավ ճառագայթահարումից

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր պարգևատրել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին գործուն մասնակցություն ունեցած Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այսօր լրանում է աշխարհի խոշորագույն տեխնածին աղետներից մեկի` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցը: Հազարավոր մարդիկ մասնակցեցին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին, այդ թվում նաև՝ Հայաստանի քաղաքացիներ: Աշխատանքներին մասնակցած մեր ավելի քան 3000 քաղաքացիներից,  ցավոք,  400-ից ավելին հետագայում մահացան ճառագայթահարման հետևանքով, իսկ շուրջ 2000-ը մինչ օրս գտնվում են մասնագիտացված բժշկական կենտրոնի դիսպանսեր հսկողության տակ:  Այդ մարդիկ մեր  մշտական ուշադրության ու հոգատարության կարիքն ունեն, և մենք գիտակցում ենք մեր պարտքն ու պատասխանատվությունը նրանց նկատմամբ: Կառավարությունն անում է և կանի հնարավորը «չեռնոբիլցիների» առողջապահական և սոցիալական խնդիրները լուծելու համար»: Վարչապետի խոսքով՝ այս օրն ունի ոչ միայն վթարի զոհերի հիշատակը ոգեկոչելու, այլև սթափեցնող, զգոնության կոչ ու ահազանգ հնչեցնող նշանակություն: «Այսօր` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցի օրը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր, չխնայելով իրենց կյանքն ու առողջությունը, շտապել են աղետի գոտի` օգնության ձեռք մեկնելու բարեկամ ժողովուրդներին», –  ասել է Հովիկ Աբրահամյանը և շնորհակալություն հայտնել նաև Հայաստանի «Չեռնոբիլ» ասոցիացիային, որն ավելի քան 25 տարի  Հայաստանում և ԱՊՀ երկրներում ներկայացնում է մեր երկրում բնակվող «չեռնոբիլցիների» խնդիրները, շահերը և զբաղվում է նրանց սոցիալական ու առողջապահական հարցերով: Հայաստանի Հանրապետությունում Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում՝ վթարի հետևանքների վերացման, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական ու ծառայողական պարտքի կատարման և հայրենիքին մատուցած ծառայությունների համար Լև Արտիշչևը,  Վլադիմիր  Սոկոլյանը, Երեմ  Ավագյանը, Գևորգ  Մելքոնյանը և Գևորգ  Վարդանյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, իսկ Գեորգի  Վարդանյանը, Յուրա  Ղուլյանը, Ռուբեն  Ղարագադյանը, Սիրեկան  Պետրոսյանը, Մուրադ  Մուրադյանը, Արթուր  Հարությունյանը, Սիմոն  Իրիցյանը,  Մարտին  Օհանյանը, Տիգրան  Կարապետյանը և Հովիկ  Թաթոյանը խրախուսվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով: Հայաստանի «Չեռնոբիլ» ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Գևորգ Վարդանյանը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական ու ծառայողական պարտքի կատարման և հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրված ՀՀ քաղաքացիների անունից շնորհակալություն է հայտնել՝ պետական հոգածության, սոցիալական և առողջապահական աջակցության, ինչպես նաև իրենց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ. ՀԱՊԿ Սուրեն Պետրոսյանը վերադարձել է տուն Քաղաքացին ընկել և վնասել էր ոտքը․ փրկարարներն օգնել են Այս իշխանությունը տեղ չունի Հայաստանի ղեկին և օր առաջ պետք է հեռանա կամ հեռացվի. «Որդիների կանչ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Գորիսում անձրև է և կարկուտ. Սուրենյան Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին Բելառուսը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով Փակված Հայկական ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ն երկու ամսվա աշխատավարձը չի վճարել Փաշինյանը խոստովանեց, որ եկել էր «լուծեր» Արցախի հարցը, բայց չէր խոստովանում, որովհետև այդ դեպքում իշխանության չէր գա. Վերլուծական Նորագավիթ թաղամասի 26-ամյա բնակչի սպանության կասկածանքով երեք անձ է ձերբակալվել․ ՔԿ Ադրբեջանից 30 հազար եվրո էին ուղարկել (video) Նիկոլը երեկ կոնկրետ «սպանդի» հրաման տվեց․ քաղաքացի (video) «Հայկական պետություն» նախաձեռնության հայտարարությունը ՔՊ վարչախումբն այլևս օրինակարգ չէ և վերջնականապես կորցրել է ժողովրդավարական ինքնիշխան պետություն կառուցելու բոլոր հնարավորությունները Նիկո՛լ, քանի՞ քաղաքացու «դիակ պետք է դնես աթոռիդ ոտքերի տակ»․ Աննա Մկրտչյան (video) Նիկոլ Փաշինյան, դու բացահայտելու ես այդ գինը, որը քեզ են տվել․ Հովհաննես Շահինյան (video) Փաստաբանները տեղյակ չեն քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվա՞ծ է, ԱԱԾ-ում, թե՞ ուղղակի ընկերների հետ գնացել է. Նա փաստաբանների հետ կապ չի հաստատել Ծանոթ ձեռագիր է, որը կյանքի բոլոր փուլերում է ուղեկցել ու ուղեկցում է Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան Ճգնաժամի հաղթահարման քաղաքական ճանապարհը Փաշինյանի հեռացումն է․ հայտարարություն Ոստիկանության կիրառած «Զարյա 3» տեսակի նռնակը նախատեսված է զինված հանցագործների համար. «Հետք» Մահերն անխուսափելի կլինեին, եթե․․․ Արծվիկ Մինասյան (video) Նիկոլն ո՞վ է, ինքը մեր վարչապետը չի, ինքն իրեն կորցրել է․ քաղաքացի (video) Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետհաշվարկը տրված է․ Սևակ Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am