ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունով, երևի, ցանկացել է ասել, որ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը կամ տերը, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Բալասանյանի համոզմամբ` Նիկոլ Փաշինյանն Արցախն ու Հայաստանը տանում է կործանման՝ պնդելով, որ երբեք չի եղել որևէ փաստաթուղթ, որի մասին Արցախյան իշխանությունները չեն իմացել:
Իսկ Նիկոլ Փաշինյանը, ըստ Բալասանյանի, «ստել է», երբ հայտարարել է, որ Արցախյան իշխանություններին հանձնել է ղարաբաղյանի հարցի կարգավորմանն առնչվող փաստաթղթեր, որոնք թաքցրել են նրանցից:
Բալասանյանի խոսքով՝ ինքը մի քանի անգամ առաջարկություններով դիմել է Փաշինյանին:
Բալասանյանը նշեց, թե ժամանակ է տալիս, հորդորում է, խնդրում, որ ՀՀ քաղաքական վերնախավը համապատասխան որոշում կայացնի, Արցախի ղեկավարության հետ նստեն ու քննարկեն այն կետը, որտեղից պետք է նորից սկսկել բանակցությունները։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը