«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը՝ ֆիննախի ԿՌՈՒ-ն, վերջապես պետ ունի։ ԿՌՈՒ-ի նախկին պետ Արման Զարգարյանի՝ ՊԵԿ տեղափոխվելուց հետո մինչ օրս կառույցը ղեկավար չուներ։
Ուշագրավ է, սակայն, որ ԿՌՈՒ-ի պետ է նշանակվել Վախթանգ Սիսակյանը, ով նախկինում ՊԵԿ վարչության պետ էր։ Դրանից բացի, Սիսակյանը համարվում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կադրը։ Նրանք անգամ համակուրսեցիներ են։
Վերջին շրջանում, առհասարակ, ուշագրավ միտում է նկատվում՝ համակարգում Վարդան Հարությունյանի կադրերին նշանակելով։ Օրերս մենք գրել էինք, որ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ի նախագծի ղեկավար Վահան Հակոբյանը նշանակվել է ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության վերլուծությունների եւ ռիսկերի հսկողության բաժնի պետ։ Հասկանալի չէ՝ սա կադրային սովի՞ արդյունք է, թե՞ այդ ֆոնին Վարդան Հարությունյանի դիրքերի ամրապնդում»։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը