«Հրապարակ»-ը գրում է. Ի՞նչ են խոսել Ղարաբաղի մասին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Ձեւաչափը հետաքրքիր էր` ճաշի շուրջ, 2 ժամ, եւ ոչ մի մանրամասն՝ հարցրինք վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին։ «Ինչո՞ւ պետք է մանրամասների մասին եւս ասվի՝ 2 պետության ղեկավարներ խոսում են Ղարաբաղի մասին․ ուզում եք բոլոր մանրամասներն իմանա՞ք»: Չէ, բոլորը չէ` մոտավոր կարկասը: «Այն, ինչ պետք էր, արդեն հրապարակվել է»: Հրապարակվել է ընդամենը, որ խոսել են, ուրիշ ոչինչ: «20 տարի որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանակցում էին, ավելի շատ բա՞ն եք լսել․ բանակցային պրոցեսը ենթադրում է, որ խորհրդապահական տարրը պահպանվի»: Վերջին շրջանում փորձագիտական շրջանակները խոսում են բանակցային ֆորմատի փոփոխության մասին` «տետ ա տետ» ֆորմատը կարծես սկսել է փոխարինել ԵԱՀԿ ՄԽ ֆորմատին․ այդպե՞ս է։ «Ոչ, ոչ, չեմ կարծում, որ այդպես է»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը