Ժխտողականություն և հույս. ամեն ինչ դեռ կորած չէ

Էրդողանի հերթական` «ընդհանուր ցավը» Թուրքիան հարգում է բոլոր քաղաքացիների հիշատակը, որոնք զոհվել են 1915թ. իրադարձությունների ժամանակ՝ անկախ իրենց կրոնական և էթնիկ ծագումից, երեկ ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունում։ Էրդողանի խոսքերով՝ 1915թ. իրադարձությունների ժամանակ տուժել են Օսմանյան կայսրության տարածքում բնակվող բոլոր ազգերը։ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել՝ «հարգելով օսմանյան հայերի հիշատակը», ովքեր կորցրել են իրենց կյանքը Առաջին աշխարհամարտի ժամանակ Արևելյան Անատոլիայում: Հայտարարությունում, որը հրապարակված է նաև արևմտահայերենով, Էրդողանը դիմում է Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ գրելով․ «Ողջունում և հարգանքներս եմ հղում մեր հայրենակիցներին, որոնք այսօր Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի տանիքի ներքո հավաքվել են Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական պայմաններում կյանքից հեռացած օսմանյան հայերին հիշատակելու նպատակով»: «Անատոլիայի հողերում, որտեղ մարդասիրական պարտականությունները երբեք չեն անտեսվում, ուրախությունն ու ցավն էլ կարող են անկեղծորեն կիսվել», - գրում է Թուրքիայի նախագահը՝ շարունակելով․ «Ահա այդ գաղափարի, մեր պատմական գիտակցության ու մեր մարդկության մտահորիզոնի համաձայն մենք պետք է շարունակենք տեր կանգնել օսմանյան հայերի հիշողություններին»: «Շարունակելու ենք հիշել ու հիշեցնել թուրքերի ու հայերի համատեղ ապրելու այն մշակույթը, որը առկա է գրեթե հազար տարի», - ասված է Էրդողանի հայտարարությունում: «Մենք չենք հրաժարվելու բարեկամությունն ու խաղաղությունը նպատակ ունենալով՝ աշխատել նրանց դեմ, ովքեր կցանկանան ատելության ու թշնամության հռետորություններով միմյանցից հեռացնել այն երկու հարևան ժողովուրդներին, որոնք ունեն ընդհանուր պատմություն ու նման ավանդույթներ, և ովքեր քաղաքականացնում են պատմությունը», - հայտարարում է Թուրքիայի նախագահը: «Մեկ անգամ ևս հարգանքով հիշատակում եմ այն օսմանյան հայերին, ովքեր կյանքից հեռացել են, ու ցավակցություն եմ հղում նրանց զավակներին ու թոռներին», - նշում է Էրդողանը՝ հավելելով, թե հարգանքի տուրք է մատուցում օսմանյան բոլոր քաղաքացիներին, ովքեր կորցրել են իրենց կյանքը, և վերստին ընդգծելով, թե «ցավն ընդհանուր է»: Էրդողանի ուղերձը ժխտողականության հերթական ապացույցն է: Էրդողանը կրկին` շարունակում է ջանքեր գործադրել հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին և նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված և իրականացված ցեղասպանության: Պաշտոնական Անկարայի ժխտողական կեցվածքը ավելի է մեծացնում հայ և թուրք ժողովուրդների միջև առկա անջրպետը: Բացի այդ, Անկարան հանդես է գալիս որպես ԼՂ խնդրի կողմ` բացահայտ ցույց տալով իր անվերապահ աջակցությունը Բաքվի ռազմատենչ քաղաքականությանը: Թուրքական արձագանքը ապրիլի 24-ին Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի Քում Քափը թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին կազմակերպված պատարագին մասնակցել են նաև Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները։ Նրանք մեկնաբանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը, որը հնչեցվել է պատարագի ժամանակ։ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) ներկայացնող՝ Ստամբուլից ընտրված հայազգի պատգամավոր Սելինա Դողանը ափսոսանք է հայտնել, որ երկու տարի առաջվա համեմատ այժմ ավելի հեռու կետում է գտնվում: «Դժբախտաբար, Թուրքիան ներկայումս թե՛ քաղաքական առումով բևեռացված կետում է, թե՛ ահաբեկչական հայտնի կազմակերպությունների պաշարման մեջ է։ Դժբախտաբար, այսօր արգելափակված են խոսքի ազատության, ազատ արտահայտման բոլոր մեխանիզմները։ Բնականաբար, Թուրքիան պետք է առերեսվի 101 տարի առաջ տեղի ունեցածի հետ»,- ասել է նա։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) ներկայացուցիչ՝ Ստամբուլից ընտրված հայազգի պատգամավոր Գարո Փայլանը նկատել է, որ նախորդ տարվա պատարագն ավելի հնչեղ էր, դրան մասնակցել էին պատգամավորներ, նախարար (Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը Թուրքիայի պատմության մեջ առաջին նախարարն էր, որը նախորդ տարի հայկական եկեղեցում մասնակցել է ապրիլքսանչորսյան պատարագի։ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը անդրադառնալով Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին` նշել է. «101 տարի առաջ՝ այս օրը, Հայոց ցեղասպանության, արյունահեղության մեկնարկի օրն է։ Հայերը փորձում են ապացուցել, որ ապրել են այս տարածքներում, սպանվել են այստեղ։ Մենք բոլորս պետք է կանգնենք այստեղ ապրող հայերի կողքին։ Անհրաժեշտ է առերեսվել 1915թ. այս հողերում հայերի հետ իրականացված դեպքերի հետ, ընդ որում՝ դա պետք է անել ոչ թե հայերի, այլ մեր բոլոր համար։ Մենք հիշում ենք 1915թ. սպանված բոլոր հայերին»: Գարո Փայլանի աննախադեպ քայլը Թուրքական Demokrat Haber կայքի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների միություն (İHD) կազմակերպությունը հիշատակի միջոցառում է անցկացրել Ստամբուլի Հայդարփաշա երկաթուղային կայարանում, ուր ապրիլի 24-ին աքսորել են հայ մտավորականներին։ İHD-ի ներկայացուցիչները պաստառ են պարզել, որում պահանջվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։ Միջոցառմանը մասնակցել են նաև Հայ համայնքի ներկյացուցիչները, Ֆրանսիայի սենատի սոցիալիստ անդամ Ֆիլիպ Քալնթենբախը, Մեծ Բրիտանիայի Աշխատավորական կուսակցության պատգամավոր, Եվրոպական խորհրդարանի անդամ Ջուլի Վարդը։ Ակցիայի մասնակիցները պարզել են նաև «Իթթիհաթ վե Թերաքքըի» («Միություն ու առաջադիմություն» կուսակցության) կառավարության հրամանով ապրիլի 24-ին և դրանից հետո կալանավորված հայ մտավորականների նկարները, որոնք Հայդարփաշա կայարանից ուղարկվել են Անատոլիայի խորքերը։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության եղելության հերքումը մարդկության դեմ մեղք է, որ պետք է ճանաչել Ցեղասպանությունը՝ դրանից բխող իրավական բոլոր հիմքերով, և վերականգնել արդարությունը։ Ակցիայի ժամանակ հնչեցվել են հայերենով, անգլերենով ու թուրքերենով հայտարարություններ։ Ակցիայի մասնակիցները Ցեղասպանության ճանաչման հետ մեկտեղ կարևորել են Թուրքիայում ազգայնամոլական սերունդներ աճեցնելուն վերջ դնելը, որոնց «Հայը» ներկայացնում են որպես թշնամի։ «Շաբաթ օրվա մայրերը/մարդիկ» նախաձեռնության (Cumartesi Anneleri/İnsanları) անդամները Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և առերեսման կոչ են արել։ Բացի այդ, նրանք բարձրացրել են ձերբակալվելուց հետո անհետացած երեխաների ճակատագրի հարցը։ Նախաձեռնության անդամները ներկայացրել են Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված մտավորականների լուսանկարները։ Միջոցառմանը մասնակցել են նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն, Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում գտնվող Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) ներկայացուցիչները։ 1915-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը (Պայլան) օրերս մի աննախադեպ քայլի դիմեց: Պատգամավորը Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների աթոռներին տեղադրել է Գրիգոր Զոհրապի, Վարդգես-Հովհաննես Սերենգուլյանի, Նազարեթ Տաղավարյանի, Կարապետ Փաշայանի, Օնիկ Դերձակյանի, Պետրոս Հալաչյանի նկարները։ Օսմանյան խորհրդարանի հայ երեսփոխաններ, մտավորականներ, որ սպանվեցին Մեծ Եղեռնում: Բացի այն, որ այս քայլն առանձնահատուկ քաջություն էր պահանջում այսօրվա թուրքական իրականությունում, այն նաև հստակ ուղերձ է, որ Թուրքիայում ժամանակի ընթացքում թեկուզ փոքր քայլերով` շատ բան կարող է փոխվել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am