Որքա՞ն հոնորար է ստացել Նիկոլ Փաշինյանը հայտնի պաստառի համար

 Նիկոլ Փաշինյանի` «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» ձեռագիր գրառումը, որը նա հրապարակել էր ֆեյսբուքում և առաջարկել նման գրառումներով ֆլեշմոբ իրականացնել, որպես արտաքին գովազդ` փակցվել է Երևանի տարբեր հատվածներում: 

Այնպիսի տպավորություն է, թե մենք վերադառնում ենք բրեժնևյան ժամանակներ, երբ առաջնորդի մատի յուրաքանչյուր շարժումը, փռշտոցը պատահաբար կամ նպատակային արտաբերած միտքը հանրային սրբադասման է ենթարկվում: Պարզվում է` պետական բյուջեից ոչ ավել-ոչ պակաս` 48 մլն 900 հազար դրամ՝ ավելի քան հարյուր հազար դոլար գումար են հատկացրել վարչապետի գիրքը հրատարակած ընկերությանը, որպեսզի վերջինս հիմա էլ վարչապետի երկտողը տարածի Հայաստանով մեկ: Ընդ որում, գումարը հատկացվել է առանց մրցույթի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը: 

Համացանցում արդեն հրապարկվել և թեժ քննարկումների առիթ է դարձել նաև կառավարության որոշումը, որով գումարն առանց մրցույթի հատկացվել է Նիկոլ Փաշինյանի գիրքը հրապարակած ընկերությանը` «Անտարես»-ին: Գովազդային վահանակների թիվն այս պահին 70-ի է հասնում, սակայն հետագայում դրանց թիվը կավելանա: Factor.am-ին Երևանի քաղաքապետերանից հայտնել էին, որ պաստառներն իրենց են ներկայացվել «Իմիջ Մ.Գ.», «Մեդիա Գրուպ» և «Նուշիկյան Ասոցիացիա» գովազդային գործակալությունների կողմից: «Նուշիկյան Ասոցիացիա»-ից էլ հայտնել են, որ գովազդային պաստառներն իրենց պատվիրել է «Անտարես հոլդինգ»-ը։

Ահա այսպիսի թավշյա, ոչ բռնի, սիրային կոռուպցիա: Հավանաբար, կոռուպցիայի դեմ անխնա պայքար մղող հեղափոխական Նիկոլ Փաշինյանը լրջորեն ժողովրդին համարում է իր ընտանիքը, իրեն էլ թերևս այդ մեծ ընտանիքի հայրը: Այդ տրամաբանությամբ էլ որոշել է ժողովրդի փողերի հաշվին ձևավորվող բյուջեն տնօրինել սրտի ուզածի պես. մի օր 500 հազար դոլարանոց ավտոմեքենա է առնում, մի օր մասնավոր ինքնաթիռ է վարձում և 168- միլիոնանոց թռիչք կատարում, մյուս օրը 100 հազար դոլար է վճարում, որպեսզի իր ձեռագիր-գրառումը դառնա արտաքին գովազդի մեծ պաստառ: 

Տեղեկացման կարգով նշենք նաև, որ օրենքով արտաքին գովազդի տեղադրման համար անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանի թույլտվությունը. գովազդային պաստառի էսքիզը նախապես ուղարկվում է համաձայնության Երևանի գլխավոր ճարտարապետին կամ դիզայներին: Ի վերջո թույլտվությունը տրվում է Երևանի քաղաքապետի կողմից: Ի դեպ, տեսնես ինքը` Փաշինյանը, որպես արտաքին գովազդի տեքստի և դիզայնի հեղինակ այդ 49 միլիոնից որքա՞ն հոնորար է ստացել:

Հաջորդաբար Երևանի փողոցներում կարող է հայտնվել նոր պաստառ, ասենք` «Աննան իմ սերն է» գրառմամբ:

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 4520 անգամ
Լրահոս
Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am