Բաքվում վտանգավոր հավաք է. արդեն քննարկել են իրավիճակը Արցախում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ժամանում է Բաքու՝ մասնակցելու Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ համաժողովին:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, որը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները, թյուրքալեզու պետությունների համագործակցության զարգացումը օգուտ է բերելու ամբողջ տարածաշրջանին։ Այսօր թյուրքալեզու պետություններին միմյանց կապում են ոչ միայն ընդհանուր պատմական և մշակութային արմատները, այլ նաև միասնական շահերը, որ ուղղված են ոչ միայն այդ պետությունների, այլ նաև ամբողջ տարածաշրջանի զարգացմանը, հաղորդում է «Ազատությունը»։

Էրդողանի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ թյուրքալեզու երկրները շարունակելու են զարգացնել և խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության և ռազմական։ Բաքվում Թուրքիայի առաջնորդը երկկողմ հանդիպումներ կունենա կազմակերպության անդամ երկրների ղեկավարների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի հետ:
Բայց մինչ այդ, այսօր Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլուն Բաքվում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունն ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների կողմից իրականացվող քաղաքականության կարևորությունը՝ անվտանգության ապահովման համար, ասվում է ադրբեջանական արտգործնախարարության հաղորդագրությունում:

«Ընդգծվեց երկու երկրների կողմից իրականացվող քաղաքականության կարևորությունը՝ անվտանգության ապահովման համար», - նշվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկած Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում Բաքու են ժամանում խորհրդի անդամ բոլոր պետությունների ղեկավարները: Գագաթնաժողովը նվիրված է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 10-րդ տարեդարձին: Խորհրդի ստեղծման մասին նախիջևանյան համաձայնագիրը 2009 թվականին ստորագրել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահները: Թյուրքական խորհրդի նախաձեռնողը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էր:
Հայտնի է, որ Բաքվում 7-րդ գագաթնաժողովի շրջանակում կհայտարարվի արդեն պաշտոնապես Ուզբեկստանի անդամակցության մասին: Խորհրդին միանալու մասին փաստաթուղթը այդ երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ստորագրել է սեպտեմբերի 14-ին: Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի Հունգարիան:

Կազմակերպության կենտրոնակայանը Ստամբուլում է, խորհուրդը մտադիր է գրասենյակ բացել նաև Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում․ այս հարցը գագաթնաժողովի օրակարգում է: Գագաթնաժողովում նախատեսվում է նաև Նուրսուլթան Նազարբաևին հռչակել խորհրդի պատվավոր նախագահ:

Իսկ վաղը թյուրքալեզու պետությունների ղեկավարները ստորագրելու մի շարք փաստաթղթեր: Ինչպես հայտնում է «Ազատությունը»՝ մասնավորապես, նրանք մտադիր են հիմնել խորհրդի համակարգող հանձնաժողով, թյուրքական ակադեմիա, թյուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամ, ինչպես նաև թյուրքական առևտրաարդյունաբերական պալատ:

Թյուրքալեզու երկրների ղեկավարները վաղը նաև հռչակագիր են ստորագրելու։ Այսօր Բաքվում արդեն կայացել է այդ կազմակերպության արտգործնախարարների հավաքը։
Հիշեցնենք՝ Թյուրքական խորհրդի անդամ երկու երկրներ՝ Ղազախստանը և Ղրղըզստանը, դե յուրե Հայաստանի դաշնակիցներն են ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, իսկ Ուզբեկստանը արդեն հայտարարել է, որ միանում է եվրասիական տնտեսական միությանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12153 անգամ
Լրահոս
Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am