Թվացյալ խաղաղություն, թե՞ անվստահություն

Թեպետ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցից հետո իշխանական շրջանակներում արցախյան խնդրի հարցում ակնհայտ հանդարտություն է իջել, այդ մասին են վկայում նաեւ բարձրաստիճանների հայտարարությունները, սակայն ոչ իշխանական օրենսդիրների շրջանում լարվածությունը պահպանվում է։ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պահանջեց, որպեսզի անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներ անցկացվեն, որին պետք է մասնակցեն ոչ միայն հայաստանյան, այլև ԼՂՀ համապատասխան պաշտոնյաներն ու պատգամավորները․«Մենք պետք է պատրաստ լինենք ավելի լայնածավալ գործողությունների, որովհետև Ադրբեջանը դրան պատրաստվում է»,- ասաց նա՝ հարկ համարելով, որ պատկան մարմինները լսեն պատգամավորների մտահոգություններն ու նրանց հուզող հարցերը: Փոստանջյանն ընդգծեց, որ այժմ նոր իրողություն է, նախկինում տեղի ունեցած բանակցային գործընթացից դուրս եկած վիճակում ենք, և պետք է խոսել այդ նոր վիճակի մասին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նեղսրտած ասաց. «Եթե ձեր ելույթը լսեր մի մարդ, ով վերջին քսան օրերին թերթ չի կարդացել, իրեն կթվար, որ Արցախի հանդեպ եղել է ագրեսիա, Ազգային ժողովն էլ պարապ-սարապ նստած է:Այդպես չէ» :  Շարմազանովն ասաց, որ իր անձնական կարծիքն այն է, որ նպատակահարմար չէ, որ Արցախի վարչապետն ու ԱԺ նախագահը գան Հայաստանի խորհրդարան ու հաշվետվություն ներկայացնեն: «Եթե ուզում եք, գնացեք Արցախ ու այնտեղ լսեք»։ Հերմինե Նաղդալյանն էլ զոռ տվեց երեւակայությանը, ասելով, թե նոր իրողության ձևաչափ մտցնելը Ադրբեջանի երազանքն էր: «Այն երազանքը, որը շուրջ հինգ տարի Կազանից հետո իրենք փորձում էին իրականացնել՝ ռմբակոծելով Մինսկի խմբի գործընթացները և նաև նախաձեռնելով այս աննախադեպ ագրեսիան»։ Նա ոգեւորությամբ հիշեցրեց 1994 թվականի անժամկետ եռակողմ պայմանագիրը եւ ասաց, թե Մինսկի խումբն ընդունում է, որ այդ պայմանագրի փոփոխության անհրաժեշտություն չկա:«Խոսել նոր իրողության մասին, այս մտքերը ջուր են Ադրբեջանի ջրաղացին»,- ասաց Նաղդալյանը: Զարուհի Փոստանջյանը ՀՀԿ-ական տիկնոջ երեւակայությունը կանխեց՝ հիշեցնելով, որ Մինսկի խումբը նման հայտարարությամբ հանդես չի եկել «Մինսկի խումբը նման որևէ բան չի ասել, և հղում կատարել, որ Մինսկի խումբը հնարավորություն ունի զսպելու Ադրբեջանի կողմից կրկնվող ագրեսիան, դա ուղղակի միամտություն է: Այն, ինչ մենք այս քսան օրերի ընթացքում անում ենք, բավարար չէ, ո՞ւր է, որ ինչ-որ մեկը Ադրբեջանին ագրեսիայի համար մեղադրեց ու սկսեց իրավական գործընթաց: Ունե՞նք նման փաստ, խոսքերով միայն դատապարտելը շատ քիչ է: Այսօր օրակարգում ընդգրկված են տարածքներ հանձնելու ու խաղաղապահներ բերելու հարցերը, այս հարցերի շուրջ պետք է քննարկում անենք ու թույլ չտանք: Սա մեզ պարտադրվում է, ո՞վ չգիտի, որ այդ հարցերն օրակարգում են, նախքան Լավրովի գալը Հայաստան ռուսական մամուլը ողողված էր այս ամենով: Սա չքննարկելը հանցագործություն է, ով լռում է, միջոցներ չի ձեռնարկում, հենց նրանք են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնում»,- ասաց Փոստանջյանը: Հերմինե Նաղդալյանը փրփրեց, թե որևէ մեկը մեր երկրում նման մտադրություն չունի. «Ձեր անհանգստությունը, որ եթե դուք ձեր ձայնը չբարձրացնեք, որևէ մեկն այդ տարածքները հանձնելու է, բոլորովին անտեղի է»: Խաչատուր Քոքոբելյանն էլ հայտարարեց, որ Նալբանդյան-Լավրով քննարկումների ողջ ընթացքում Հայաստանում ինֆորմացիա ավելի շատ ստանում էինք ռուսական մամուլից․«Դրա պատճառը մեր արտգործնախարարության աշխատանքն է»,- ասաց նա։ Քոքոբելյանը պահանջեց, որպեսզի ԱԺ նախագահության առաջարկությամբ արտաքին գործերի նախարարն առնվազն երկու թեմայի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնի: «Առաջինը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև փոխօգնության պայմանագրի հետ կապված, որի մասին խոսեց Սերժ Սարգսյանը, պետք է տեղեկատվություն տրամադրվի: Երկրորդը, նա պետք է շատ հստակ տեղեկատվություն ներկայացնի բանակցային գործընթացի հետ կապված, որպեսզի մենք ստիպված չլինենք այլ երկրների լրատվություններից կամ պաշտոնական տեղեկատվությունից տեղեկանալ»,- ասաց Քոքոբելյանը: Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ Նալբանդյանը մշտապես ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը և տեղեկատվություն է տրամադրել հանրությանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հորդորեց հրավիրել զինված ուժերի շտաբի պետ Խաչատուրովին, ՊՆ ղեկավարությանը ԱԺ, որ տեսնեն՝ այդ ինչպե՞ս են ծախսվում բանակին հատկացված միջոցները, որ զինվորը 20.00-ից հետո անգամ չի տեսնում, գիշերային սարք չկա: Շարմազանովն ի պատասխան՝ առաջարկեց, որ կազմակերպի առանձին հանդիպում Սեյրան Օհանյանի եւ Բագրատյանի հետ, իրեն հուզող հարցերի պատասխանները ստանա: Բայց մի շարք պատգամավորներ հակադարձեցին՝ դա բոլորիս հուզող հարց է եւ թող ՊՆ ղեկավարությունը գա ԱԺ, պատասխանի բոլորի հարցերին: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ «ԱԺ-ում տեղի ունեցած փակ նիստը չի բավարարել պատգամավորների մտահոգությունը: Կան հարցեր, որ լուրջ քննարկում են պահանջում եւ հարցեր կան, որ թույլ չենք տա ԶԼՄ-ների առջեւ բարձրաձայնել ու չենք ցանկանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցնել: Հարցեր կան, որ ուզում ենք ուղղել անձամբ վարչապետին, անձամբ ՀՀ արտգործնախարարին եւ անձամբ ՊՆ նախարարին»: Անի Սահակյան

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am