Փաշինյանի պատմական լոլոն

Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում հայտարարել է, որ այս տարին առաջին տնտեսական ամբողջական տարին է, որում իր գլխավորած կառավարությունը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն:

«Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենանք պլյուս-մինուս 7 տոկոս տնտեսական աճ, ինչը կարևոր է և բավականին բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում: Իհարկե, հասկանալի է, որ այդ աճն այն ցուցանիշը չէ, որից պետք է շատ երջանիկ զգանք: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ ունենք, իրական են և կարող են դառնալ իրականություն: Դրա մասին է վկայում նոր եվրոբոնդերի թողարկման հաջողությունը, որը Հայաստանի տնտեսական միջազգային իմիջի առումով կարևոր է: Կարևոր է արձանագրել, որ 2015 թվականի համեմատ` ֆինանսական միջոցների հասանելիության երեք տոկոսանոց կրճատում ունեցանք, այսինքն՝ մեր երկրի համար տոկոսները բարելավվեցին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` թողարկվել է 500 մլն դոլարի եվրոբոնդեր, սակայն դրանց իրական պահանջարկը հասել է 2 մլրդ դոլարի: Ռազմավարական պլանավորման առումով, ըստ Փաշինյանի, կարևոր է ստեղծել Հայաստանը վերափոխող մեգանախագծեր, քանի որ դրանք ֆինանսավորելու հնարավորություն կա: «Հայաստանն այս տարին միջազգային պահուստների առումով կամփոփի պատմական ռեկորդային ցուցանիշով: Դեկտեմբերի 31-ին երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը, որը վկայում է մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության մասին: Այս տարի Հայաստանի շուկայում, երեք եռամսյակների տվյալներով, Կենտրոնական բանկն իրականացրել է 433 մլն դոլարի գնում: Այսինքն՝ այսքան արտարժութային միջոցներ են հայտնվել, ինչը կապված է հիմնականում զբոսաշրջային աճի հետ, և սա մեծ հնարավորություններ է բացում ՀՀ քաղաքացիների համար»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ եվրոբոնդերի թողարկման արդյունքում միջազգային տնտեսական հանրության գնահատականներով Հայաստանի ռիսկայնությունը կիսով չափ կրճատվել է, ինչը տնտեսական միջավայրը դարձնում է ավելի բարենպաստ:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի նշել, թե 433 մլն դոլարի գնում կատարելուց հետո որքան են կազմել արտաքին պահուստները: Իրականում սա շատ ավելի լուրջ և կարևոր ցուցանիշ է, քան բուն այն փաստը, որ ԿԲ-ն որոշակի ծավալով գնումներ է կատարել: Ինչ վերաբերում է բուն գնման փաստին, ապա գլուխ գովելուց առաջ վարչապետը պարտավոր էր նաև անկեղծորեն խոստովանել և ասել, որ 2018 թվականին` հեղափոխությաւնից հետո, ՀՀ Կենտրոնական բանկի արտաքին պահուստների արտարժութային միջոցները կտրուկ կրճատվեցին: Այսպես` դեկտեմբերին պահուստները կրճատվել էին
306 մլն դոլարով։ Արտաքին տարադրամային պահուստների ակտիվ կրճատում է եղել հատկապես ապրիլ-մայիս ամիսներին, երբ պահուստները նվազեցին 233 մլն դոլարով։ Միայն ապրիլին արտաքին պահուստները պակասել են ավելի քան 200 մլն դոլարով։ Արդյունքում, եթե 2018 թվականի դեկտեմբերին պահուստների ծավալը 2 մլրդ 259 մլն դոլարի էր հասնում, ապա 2019-ի հունվարին կազմում էր ընդամենը 1 մլրդ 994 մլն դոլար։ Հիմա պետք է հասկանալ, երբ վարչապետը խոսում է արտաքին պահուստների 433 մլն դոլարով համալրման մասին, դրա վերջնարդյունքը ի՞նչ թիվ է կազմել: Հասել ենք նախահեղափոխական ցուցանիշի՞ն, թե՞ էլի լոլոներով ենք մխիթարվում:

Ի դեպ, արտաքին պահուստների դոլարային համալրումը միշտ չէ, որ դրական է, ավելի հզոր և կայուն են դիտվում այն տնտեսությունները, որոնք պահուստները համալրում են թանկարժեք մետաղներով, օրինակ` ոսկով: ՀՀ արտաքին պահուստների ոսկու պաշարը ժամանակին ԿԲ այն ժամանակվա նախագահ Տիգրան Սարգսյանը վաճառեց: Դրանից հետո ոսկու գինը միջազգային շուկայում շեշտակի ավելացավ: Բայց սա արդեն խոսակցության այլ թեմա է: Ընդամենն արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասել, երբ հայտարարել է, որ ԿԲ-ն պատմական ռեկորդ է սահմանել: Եթե մենք կարողանայինք վերականգնել մեր ոսկու պաշարները, այ դա կլիներ իսկական ռեկորդ: Բայց նման բան տեղի չի ունեցել: Հետևաբար ասվածը պատմական լոլո է, ոչ ավելին:

 

Հայկ  Դավթյան

դիտվել է 5007 անգամ
Լրահոս
Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am