Star թերթի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ թվիթերյան գրառումներ է արել և հայտնվել սկանդալի կենտրոնում:
Բասսը ապրիլի 24-ի դեպքերի հետ կապված անգլերենով արված թվիթերյան գրառման մեջ նշել է «Հայերի հիշատակի օր» արտահայտությունը, մինչդեռ թուրքերենով արած գրառման մեջ օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը:
Հայոց ցեղասպանության հետ կապված՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան կայքում արված հայտարարությունում օգտագործվել է «ցեղասպանություն» եզրույթը, ինչը բողոքի մեծ ալիք է առաջացրել Թուրքիայում:
Հայտարարությունն իր բնույթով նման է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապիլքսանչորսյան ուղերձին, որում օգտագործվել է «Մեծ եղեռն» արտահայտությունը, սակայն ի տարբերության նրա՝ դեսպանատան հայտարարությունում նշված է եղել «ցեղասպանություն»:
Բողոքներից հետո ԱՄՆ դեսպանատունը հետքայլ է արել և հայտարարությունում վերացրել է «ցեղասպանություն» բառեզրը: Ընդգծվում է, որ դա կարող է սկանդալ առաջացնել ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում: Թուրքական կողմը սպասում է տեղի ունեցածի համար ԱՄՆ դեսպանատան պարզաբանմանը:
Հաղորդվում է, որ Ջոն Բասսը տիրապետում է անգլերեն, թուրքերեն, իտալերեն և ֆրանսերեն լեզուներին: Ավելի վաղ նա եղել է Վրաստանում ԱՄՆ դեսպան:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը