ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 9-ին վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
168.am-ի հետ զրույցում Երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ի պատասխան մեր հարցի՝ ասաց, որ հայրն իրեն լավ է զգում, հետվիրահատական շրջան է, կազդուրվում է, սակայն այս պահին դեռ պարզ չէ, թե կոնկրետ որ օրը դուրս կգրվի հիվանդանոցից:
Մեր հարցին, թե տեսակցե՞լ է հորը, Լևոն Քոչարյանն ասաց, որ այժմ մի քանի օրով բացակայում է երկրից, բայց կարծում է, որ տեսակցելու հետ կապված խնդիր չպետք է առաջանա:
168.am-ը Երկրորդ նախագահի որդուն խնդրեց պատասխանել նաև այն շահարկումներին, թե Ռոբերտ Քոչարյանի վիրահատությունն արվել է դատը ձգձգելու համար:
«Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ դատը ընդամենը մի քանի օրով հետաձգելու համար մարդ պատրաստ է վիրահատվե՞լ: Բնականաբար, դա անհեթեթություն է: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուր բաց դատական նիստ, որին հետևելու հնարավորություն ունեն մարդիկ, պետք է հենց մեզ, որովհետև այն ցույց է տալիս մեղադրանքի շինծու բնույթը»,- ասաց Լևոն Քոչարյանը:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը