Կամիշլիում վիճակն այս պահին
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Խոսեցի Կամիշլիի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ. ի տարբերություն նախորդ երկու օրերի՝ քաղաքում վիճակն այս պահին հանգիստ է։
Քաղաքի փողոցները, շուկաները վերաբացվել են, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ դպրոցները շարունակում են փակ մնալ։
Հիշեցնեմ, որ Կամիշլիում շուրջ 3 հազար հայ է բնակվում»
