Իրանական լցանավի վրա պայթյունների հավանական պատճառը հրթիռահարվածն է
Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից ոչ հեռու գտնվող իրանական լցանավի վրա երկու պայթյունի ենթադրյալ պատճառը հրթիռային հարվածն Է: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտնել Է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային նավթընկերության մամուլի ծառայությանը:
Լցանավի անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: Լցանավը պատկանում Է Իրանի ազգային նավթընկերությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
