Լռեք, այլապես կհայտնվեք բանտում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը երեկ կրկին կալանավորվեց: Արա Վարդանյանն ձերբակալվել էր դեռեւս անցած տարվա հուլիսի 3-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, և գրավի դիմաց ազատ է արձակվել երկու օր անց՝ հուլիսի 5-ին:Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էին, որ փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է՝ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:

Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով երկու օր առաջ նոր մեղադրանք է առաջադրվել, իբր յուրացման համար։ «Իրականում մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, ինչի հետ Արա Վարդանյանը առնչություն ունենալ չէր կարող»,- երեկ հայտարարեցին Վարդանյանի պաշտպանները տեղեկացնելով, որ նախաքննական մարմնի կողմից ևս դատարանին չներկակացվեց որևէ ապացույց, թե Արա Վարդանյանը հնարավոր է առնչություն ունենա ինչ-որ ենթադրյալ յուրացման։ «Ամենևին պատահական չենք համարում նաև այն, որ դեռևս դատարանի` խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում, դատարան ժամանեցին Արա Վարդանյանին քրեակատարողական հիմնարկ ուղեկցող աշխատակիցները...
Նման մեղադրանքի առկայությունը, ինչպես նաև այն, որ 1 տարի, 3 ամիս ընտրված խափանման միջոց գրավի որևէ պայման չխախտած անձի նկատմամբ այսօր որպես խափանման միջոց է կիրառվում կալանավորումը, ակնհայտ են դարձնում, որ այս ամենի պատճառը Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է»,- հայտնում են պաշտպանները։

Նկատենք, որ Արա Վարդանյանը վերջին շրջանում հաճախ էր աչքի ընկնում իշխանություներին ուղղված քննադատությամբ, եւ երբեմն էլ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի կարծիքներ էր հայտնում:
Ըստ ամենայնի հենց սա է իրական պատճառը Վարդանյանին կալանավորելու, ինչի մասին կալանավայրում հայտնվելուց առաջ հայտարարեց նաեւ Վարդանյանը
«Ժողովրդավարության, խոսքի ազատության եւ իրավունքի գերակայության լոզունգներ հրամցնող իշխանությունն իրականում գնում է ճիշտ հակառակ ճանապարհով:
Հանրությանը սեւերի ու սպիտակների բաժանումից հետո սրանք անցել են մերոնքի ու ձերոնքի բաժանմանը: «Մերոնքի» համար ապահովված է ամենաթողություն, իսկ «ձերոնքի» համար՝ ապօրինի հետապնդումներ եւ անազատություն»,- հայտարարեց նա շարունակելով.
«Մենք հիմա բռնապետության ռեժիմին ենք անցնում, երբ առանց հիմնավոր ապացույցների մարդուն զրկում են ազատությունից: Իրենց թվում է, թե դրանով կարողանալու են լռեցնել իրենց «դուխով» գլխարկի տակ չմտնողներին, բայց չարաչար սխալվում են»:

Հայաստանում, իսկապես, վտանգավոր մթնոլորտ է ստեղծվում, որը մեզ մղում է 37 թիվ ու գրաքննության են ենթարկվում յուրաքանչյուր ոք: Որքան էլ իշխանությունը իրեն պատերով տա ու հակադարձի, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, իրականությունը հակառակի մասին է փաստում: Ինչու են պարոն Վարդանյանին նորից կալանավորում, եթե ոչ իր քաղաքական հայացքների համար:

Ավելին, գուցե Վարդանյանն ամենեւին էլ ոչ Ռոբերտ Քոչարյանի աջակիցն է, ոչ էլ համախոհը, այլ պարզապես չի կիսում իշխանության տեսակետը եւ փորձում էր ժողովրդավարական հռչակված պետության մեջ իրացնել իր ազատ արտահայտվելու իրավունքը: Հիմա ստացվում է, որ չկա նման իրավունք, եթե չես պաշտպանում, չես գովաբանում իշխանույանը, առնվազն պիտի լռես, այլապես կհայտնվես բանտում: Ինչպես որ չի ներվելու, երբ դու Քոչարյանի աջակիցդ փորձ կանես մոտիկից քայլել ու նկարել դատավորի,ինչպես եղավ Նարեկ Մութաֆյանի դեպքում: Իսկ ոչ յուրային դատավորներին որքան կուզես հետապնդի, վիրավորանքներ հասցրում, դա աններելի մեղքերի ցանկում գրանցված արարք չէ:

Անի Սահակյան 

դիտվել է 2929 անգամ
Լրահոս
Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am