Այն ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բյուջետային առումով ամենամեծ խնդիրը, որ մենք այսօր ունենք. կապիտալ ծախսերի իրականացումը և բյուջետային ծախսերի արդյունավետ կառավարումն է:

Ըստ Փաշինյանի `խոսքը վերաբերում է նրան, որ մենք այս և նախորդ տարի մի քանի անգամ ունեցել ենք իրավիճակներ, երբ պետությունն ունի փող, բայց դժվարություն ունի այդ փողը ծախսելու արդյունավետ գործիքակազմ կիրառելու իմաստով: «Այս տարի էլ մենք, ցավոք, ծախսային թերակատարման ռիսկի առաջ ենք կանգնած, բայց ուզում եմ ասել նաև, որ այս գործընթացը համարում եմ միանգամայն բնականոն: Ինչո՞ւ, որովհետև անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո բյուջետային ծախսերի՝ բոլորիս հայտնի տրամաբանությունն էականորեն փոխվել է: Առնվազն Հայաստանի քաղաքական իշխանությունը, ղեկավարությունը սկզբունքային խնդիր է համարում բյուջետային ծախսերի արդյունավետ իրականացումը, կոռուպցիայի և չարաշահումների բացառումը: Եվ այս առումով մենք տեսնում ենք, որ պետք է ունենանք ինստիտուցիոնալ լուծումներ, որ գումարները ոչ միայն ծախսվեն և դառնան բյուջեի կատարողական, այլև ծախսվեն և դառնան իրականության մեջ արտահայտված, մեր քաղաքացիների կյանքի որակը, մեր երկրի տնտեսական աճի որակը և ընդհանարապես մեր երկրի տնտեսական մակարդակը փոխող քաղաքական և տնտեսական իրողություններ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և նախապատրաստական մի շարք հանձնարարականներ տվել:
Սա հրապարակավ, իսկ ի ննչ է կատարվում իրականում: Նախօրիեն պարզ դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մեքենա է ձեռբերվել, որի համար շուրջ 500 հազար դոլար է վճարվել պետական բյուջեից / ավելի վատ, եթե պարզվի, որ բյուջեից չի վճարվել-խմբ/: Դրանից առաջ էլ Փաշինյանը ԱՄՆ մեկնելու համար մասնավոր ինքնաթիռ էր վարձակալել` 162 մլն դրամով: ՀՀ պատմության մեջ սա պետության ղեկավարի թերևս ամանաթանկարժեք ծառայողական մեքենան է և ամենաթանկ պաշտոնական այցը: Հանուն արդարության նշենք, որ նախկինները  նման ծախսերը անել ուղղակի չէին համարաձակվի: Իսկ բոլոր ճոխ ու չհիմնավորված ծախսերը ժամանակին իրավացիորեն քննադատվել են և քննադատների շարքում առաջատարի դիրքեր է գրավել ինքը` նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև նրա բազմաթիվ թիմակիցները: Արի ու տես, որ նրանք այսօր շատ նորմալ են վերաբերվում, որ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրի վարչապետը երթևեկում է կես մլն դոլար արժողությամբ շքեղ մեքենայով, և դա ամբողջովին տեղավորվում է Փաշինյանի ասած բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման, կոռուպցիայի և չարաշահումների բացառման տրամաբանության մեջ: Փաստորեն իրավիճակն այս աստիճանի է փոխվել:

Եթե երկրի վարչապետը 162 մլն-անոց թռիչք է կատարում` դա պետական միջոցների վատնում չէ, պետական անհրաժեշտություն է, կոռուպցիա էլ չկա: Բայց երբ սովորական մի հիմնարկում1 մլն դրամի չարաշահում է հայտնաբերվում, դա աններելի կոռուպցիա է` անմիջապես գործ է հարուցվում, կալանքի են վերցնում, պահանջում ետ վերադարձնել թալանածը: Թերևս այն ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին.պետական բյուջեն վատնելու բացառիկ իրավունքն այսօր Առաջնորդինն է: 

Ուռա, տավարիշչի, ուռա....

Հայկ Դավթյան

դիտվել է 1666 անգամ
Լրահոս
Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am