«Քոչարյանի գործն արդեն խնդիրներ է ստեղծել հայ-ռուսական միջպետական հարաբերություններում». Կոլերով.168.am

«Ես չեմ կարծում, որ միջպետական հարաբերությունները անձնական հաշիվների մաքրման, հրապարակային հատուցման վերածելը լավ է միջպետական հարաբերությունների համար: Բայց այդպիսին է ՀՀ նոր իշխանությունների ընտրությունը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան կատարած աշխատանքային այցին:

Հիշեցնենք, որ բացի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցությունից՝ Վ. Պուտինը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:

Մոդեստ Կոլերովը կրկնեց իր ավելի վաղ հայտնած խոսքերը, որ դա այց չէր Հայաստան, դա մասնակցություն էր Եվրասիական տնտեսական միության միջոցառմանը: «Այց Հայաստան չի եղել»,- հստակեցրեց Կոլերովը:

Ռուս վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՌԴ նախագահի բանակցությունները ՀՀ վարչապետի հետ մինչ այսօր Ռուսաստանում չեն արժանացել պաշտոնական, մանրամասն լուսաբանման:

«Ես հույս ունեմ, որ մենք մոտ ապագայում կունենանք տեղեկատվություն այդ մասին, բայց դեռ մանրամասներ այդ թեմայով չկան, և դա արդեն բավականին խոսուն փաստ է: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպմանը, ապա հայտնի է, որ այն բավականին երկար է եղել և շատ մանրամասն: Այդ մասին ևս մանրամասն պաշտոնական հաղորդագրություն չկա, ես նույնիսկ մտածում եմ, որ քիչ հավանական է, որ լինի: Բայց ես կարող եմ ասել, որ այդ հանդիպումը տեղեկատվական տեսանկյունից ամենաքիչը լրացրեց պաշտոնական տեղեկատվությունը, որը Պուտինի հետ կիսեց Փաշինյանը: Քանի որ Փաշինյան-Պուտին հանդիպման տևողությունը համարյա թե հավասար է եղել Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպման տևողությանը՝ կան հիմքեր պնդելու, որ Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպումը կրել է ոչ միայն մասնավոր, ընտանեկան, հումանիտար բնույթի: Նման բնույթի հանդիպման համար այդ տևողությունը չափազանց երկար էր»,- ասաց Կոլերովը:

Հարցին, թե ի՞նչ հարցեր կարող էին քննարկված լինել այդ հանդիպմանը, Կոլերովը պատասխանեց, որ Բելլա Քոչարյանն ամենայն հավանականությամբ կիսվել է Հայաստանում տիրող իրավիճակի գնահատականներով, որոնք տրվում են ընդդիմադիր շրջանակներից: Ռուս քաղաքագետն ասաց, որ ՌԴ նախագահի կողմից շատ ավելի վաղ Քոչարյանի գործի հետ կապված եղել է խնդրանք՝ ուղղված Փաշինյանին, սակայն անտեսվել է:

«ՌԴ նախագահի դիրքորոշումը հայտարարվել է ոչ մեկ անգամ, Փաշինյանի դիրքորոշումը՝ ևս: Ես չեմ կարծում, որ միջպետական հարաբերությունները անձնական հաշիվների մաքրման, հրապարակային հատուցման վերածելը լավ է միջպետական հարաբերությունների համար: Բայց այդպիսին է ՀՀ նոր իշխանությունների ընտրությունը»,- նկատեց Կոլերովը: Ըստ նրա, արդեն կան խնդիրներ միջպետական հարաբերություններում: «Երբ Պուտինը ոչ մեկ անգամ է ցույց տալիս իր հետաքրքրությունն այս գործի հանդեպ, և ամեն անգամ այդ դիրքորոշումը մերժվում է, չեմ կարծում, որ դա անհետևանք կանցնի երկկողմ հարաբերությունների համար»,- ասաց Կոլերովը՝ պնդելով, թե միջպետական հարաբերություններում անձնական հաշիվների մաքրումը դրական հանգամանք չէ:

Կոլերովի խոսքով, ՀՀ ներկայիս իշխանությունները պատրանքներ չպետք է ստեղծեն: «Հիմարներ Ռուսաստանում չկան: Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բանի մասին լռում է, չի նշանակում, թե ոչ ոք ոչինչ չի հասկանում: Հայ-ռուսական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, դա հարաբերություն է երկու ժողովուրդների միջև: ՀՀ նոր իշխանությունները վերջին շրջանում անընդհատ ազդանշաններ են հղում, որ հայ-ռուսական միությունն իրավիճակային բնույթ է կրում»,- ասաց Կոլերովը:

Ռուս քաղաքագետի վստահեցմամբ, Քոչարյանի գործով պայմանավորված՝ իրավիճակն արդեն հետևանքներ է թողել երկկողմ հարաբերություններում: «Եթե համեմատենք երկկողմ հարաբերությունները Քոչարյանի կառավարման փուլում ներկայիս ժամանակաշրջանի հետ, ապա այն ժամանակ դրանք անկեղծ էին, բաց, ներկայումս դրանք հիմնված են շահերի վրա: Ես կարծում եմ, որ Դուք կտեսնեք տարբերությունը»,- նկատեց նա:

Խոսելով օրերս «Վալդայ» քննարկումների ակումբի միջազգային նիստի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայկական կողմին ուղղված քննադատության մասին՝ Կոլերովն ասաց, որ Լավրովի հայտարարությունն արտառոց էր, քանի որ այդ թեմայով արդեն վաղուց ՌԴ ԱԳՆ-ն կարող էր հանդես գալ ցանկացած ավելի ցածր մակարդակ ունեցող պաշտոնյայի կողմից «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությանը տրված գնահատականով: «Սակայն Հայաստանը համառորեն պնդեց պաշտոնական մի քանի հայտարարություններով, որ Արցախը Հայաստան է, մերժելով Արցախի առանձին պետականությունը: Ռուսաստանը համառորեն բավարար ուշադրություն չէր դարձնում այդ բազմաթիվ պնդումներին:

Բայց կրկնում եմ, որ, եթե Ռուսաստանը որոշ դեպքերում լռում է, չի նշանակում, որ չի լսում ոչինչ: Լավրովի պատասխանը շատ աղմկոտ էր, ամենաաղմկոտն էր: Նման աղմկահարույց հայտարարությունն արդեն իսկ սկանդալ է: Բայց այդ սկանդալը Ռուսաստանը չի ստեղծել, դա վերջին զգուշացումն էր այն մասին, որ նմանատիպ հայտարարությունները կարող են խախտել Մինսկի գործընթացը, քանի որ այն կորցնում է իր իմաստը»,- ասաց Կոլերովը:

Մեր արձագանքին, թե ինչո՞ւ ռուսական կողմը երբեք չէր սաստում ադրբեջանական կողմին ռազմատենչ հայտարարությունների համար, ռուս վերլուծաբանն ասաց, որ ռուսական կողմն անդրադառնում է այն հայտարարություններին, որոնք ուղիղ կերպով անդրադառնում են Հայաստանի Հանրապետության ներկայիս ստատուսին և բանակցություններին:

Հարցին, թե այդ հայտարարությունը «կարմիր քարտ» չէ՞ր Ադրբեջանի համար՝ կոշտացնել դիրքորոշումը Հայաստանի հանդեպ կամ սրել իրավիճակը շփման գծում, նա պատասխանեց. «Էլի ռուսնե՞րն են մեղավոր: Լավրո՞վն է մեղավոր: Նայեք, գուցե ռուսներն են գրել Փաշինյանի այդ հայտնի տեքստը»:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական գազային բանակցություններին, ապա Մոդեստ Կոլերովն ասաց, որ այդ հարցը չի կարգավորվում քաղաքական գործիքակազմով: «Գազը, ըստ իս, կապ չունի այս հարցերի հետ, մենք կարող ենք կապ տեսնել, բայց որոշում կայացնողները՝ ոչ: Սա մաքուր տնտեսական գործընթաց է»,- հստակեցրեց Կոլերովը՝ չկանխատեսելով, թե ինչ արդյունքներ են սպասվում հայ-ռուսական գազային բանակցություններում:

դիտվել է 728 անգամ
Լրահոս
Լատվիայի վարչապետ. Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցությունը նրա ռեսուրսներին հասանելիություն կբացի Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր, վիրավորների թվում՝ 3 տարեկան աղջնակ «Վերջում տաճարը հաղթելու է փողոցին…». Արմեն Հովասափյան Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը TRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, 4 ձերբակալված կա Սերմը նույնն է, հողն է տարբեր, Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր. Տեր Մանուկ Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Ուկրաինայի կողմից բելառուսական ավտոբուսի վրա հարձակումից հետո Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար․․․ Հունգարիան հետ է կանչել դիվանագիտական առաքելությունների 37 ղեկավարների «Նոր ուժ» կուսակցությունը չի մասնակցել Մանրամասներ․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ-ն հաստատել է Իրանին հարված հասցնելը Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել «Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքներն այսօր Հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան «Հիմարնե՛ր, խաղեր չտաք, Ռուսաստանը ձեզ չի հանդուրժելու». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, դու Աստծուց գոնե վախ ունե՞ս․․․ մարդիկ մա*անում են, եթե․․․»․ Վահե Մովսիսյան (video) Ինչո՞ւ ՔՊ–ին վերաբերող հրապարակումներ չեղա՞ն. հարց Գալյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am