Բացառիկ ցինիզմ.իշխանության իրական դեմքը

Հոկտեմբերի 5-ին 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը եւ Հայկ Ստեփանյանը, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում, որտեղ ակումբի հիմնադիր-վարող Անժելա Թովմասյանից բացի, նաեւ Հրայր Թովմասյանի լուսանկարն էր։ Հետագայում պարզվեց, որ հարձակում գործածները «հեղափոխականներ» են, իշխանության տարբեր ներկայացուցիչների մերձավորներ ու ընկերներ։
Նրանք հայտարարեցին, թե հարձակման պատճառը Hayeli.am կայքի «Ալիեւի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Իրականում դա ոչ թե պատճառ, այլ առիթ էր, իսկ պատճառը խոստովանեցին հենց հարձակում գործածները.«Անժելա Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, երկուսն էլ պետք է հեռանան: «Հայելի»-ն իրավունք չունի գործունեություն ծավալի»:

Իշխանականները այս միջադեպից անմիջապես հետո շտապեցին իշխանության վրայից թոթափել կասկածները՝ մի քանի լիաբերան, իսկ հիմնականում կեսբերան դատապարտական հայտարարություններ հնչեցնելով: Ըստ ամենայնի՝ մտահոգությունը միջազգային կառույցներից սպասվող գնահատականներն էին, որպեսզի չփլվի Հայաստանում աննախադեպ ժողովրդավարության աստիճանի մասին իրենց կառուցած ավազե տնակը: Մինչդեռ կատարվածի նկատմամբ իրավական գնահատականն է, որ կարելի է համարել իշխանության գնահատականի իրական ցուցիչ: Այսպիսով՝ ինչ ունենք այստեղ: Դեպքից մեկ օր անց հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Իսկ այսօր Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ վերը նշված 4 երիտասարդները քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
«Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»: Ինչ պատիժ է սպասվում վերոնշյալ երիտասարդներին: ՔՕ 164-րդ հոդվածը վերաբերում է Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն, իսկ առաջին մասը սահմանում է հետեւյալ պատիժը.
«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով»:

Իրականում, ինչպես առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն էր այս առիթվ նկատել, որ խոսքը ոչ միայն լրագրողի գործունեությունը խոչընդոտելու, կամ տեղեկություններ տարացելուց հրաժարվելու հարկադրանքի մասին, այլեւս առանձնակի ցինիզմով կատարված խուլիգանության,որը զուգորդվել է նաեւ գույքի վնասումով: Այսինքն, իրավապահներն առնվազն պարտավոր էին առաջադրված մեղադրանքը լրացնել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ եւ երրորդ կետերով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, ինչպես նաեւ՝ զուգորդվել է բացառիկ ցինիզմով:

Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ուստի ժամանակն է թողնել կեղծ բարեպաշտությունն ու իրերը կոչել իրենց անուններով՝ կոչ անելով իրավապահներին ժողովրդավարությանն ուղղված քայլերը պատժել օրենքի ողջ խոստությամբ:

Անի Սահակյան

դիտվել է 3085 անգամ
Լրահոս
Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am