Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցելու էր եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հայաստանի իշխանությունները ամեն բան արել է, որպեսզի ռուսական կողմին սիրաշահեն: Իշխանության ներկայացուցիչները աշխատել են բոլոր ֆրոնտներով:
Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ գործին խառնվել է նաև ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նա փորձել է մտերմիկ հարաբերություններ հաստատել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ: Մեր աղբյուրներից փոխանցմամբ հարաբերությունների ջերմացման համար Վլադիմիր Կարապետյանը զենք է նվիրել Դմիտրի Պեսկովին:
Մեր ունեցած տեղեկությունների մասով փորձեցինք ստանալ նաև Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությունը: Ֆեյսբուքյան նամակագրության միջոցով փորձեցինք ստանալ Կարապետյանի հերքումը, կամ հաստատումը: Գրավոր պարոն Կարապետյանը դեռևս չի պատասխանել մեր հարցին, չնայած այն հանգամանքին, որ ծանոթացել է մեր հարցին: Բանավոր հեռախոսազրույցի փորձերը երկուստեք անահջողությամբ պսակվեցին:
Պատրաստ ենք հրապարակել նաև Վլադիմիր Կարապետյանի տեսակետը մեր կողմից հրապարակված տեղեկատվության մասով:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը